Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Պետրոսյան. «Մենք հոգեբանական առավելություն ունենք Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Չեռնոգորիայի ընտրանու հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում

-Սա ինձ համար՝ որպես գլխավոր մարզիչ, առաջին արտագնա խաղն է։ Շատ ուժեղ մրցակից է, շատ դժվարին հանդիպում է սպասվում։ Ուսումնասիրել ենք մրցակցին, 3 անընդմեջ պարտությունը կարող է ինքնավստահության խնդիրներ առաջացնել։ Կփորձենք ամեն ինչ անել հաջողության հասնելու համար։

Թիմը պատրաստ է վաղվա խաղին։ Տակտիկական ձեռագրի հետ կապված ամեն ինչ կերևա վաղը։ Մենք ունենք հոգեբանական առավելություն մրցակցի նկատմամբ, քանի որ երեք անընդմեջ հաղթանակ ենք տոնել։ Ճնշումը նրանց վրա ահռելի է, ծանոթ ենք մամուլի հրապարակումներին։ Նրանց վրա այժմ գործադրվում է շատ ավելի մեծ ճնշում, քան մեր։ Ամեն հաղթանակը մեզ մեծ ինքնավստահություն է տալիս, բացառություն չէր նաև Չեռնոգորիայի նկատմամբ Երևանում տոնած հաղթանակը,- ասել է Պետրոսյանը։

Մամուլի ասուլիսի ամբողջական վիդեո տարբերակը՝ քիչ անց


Արթուր Պետրոսյանը ազգային հավաքական է հրավիրել արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստների

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա  Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

 

Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան
Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)  
Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրահ» (ԱՄԷ)
Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Գեղամ Կադիմյան, «Կարպատի» (Ուկրաինա)
Արթուր Սարկիսով «Մորդովիա» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)


ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը

Ազգերի լիգա. Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հայտնվել նույն լիգայում, բայց ոչ խմբում

Abola. Գևորգ Ղազարյանը վերադարձել է Պորտուգալիա

Հենրիխ Մխիթարյանի բարեգործական այցը Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»

Հայտնի է, թե ով կսպասարկի Հայաստան – Ղազախստան հանդիպումը

Արթուր Պետրոսյանը հրապարակեց ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը

Հայաստանի ազգային հավաքականը հունիսին ընկերական հանդիպում կանցկացնի

Տեղեկություն Հայաստան – Ղազախստան հանդիպման տոմսերի վերաբերյալ

Հենրիխ Մխիթարյանն ու ևս 17 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի հավաքական

Դավիթ Մանոյանը բաց կթողնի Հայաստան-Ղազախստան հանդիպումը

Հայտնի է Հայաստան-Ղազախստան հանդիպման տոմսերի արժեքը

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին

Հայաստանի հավաքականն «Ազգերի Գավաթում» կմեկնարկի 4-րդ դիվիզիոնում

Արաս Օզբիլիսի որդին սովորում է ֆուտբոլ խաղալ (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում