Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արցախ» – «Ալաշկերտ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ԱՐՑԱԽ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»

0 խաղ, +0=0-0, 0-0

21 սեպտեմբերի, ժ.16:00, Երևան, ՊԵԿ մարզահամալիրի մարզադաշտ

Գավաթի քառորդ եզրափակչի վերջին խաղում նորաստեղծ «Արցախը» սեփական հարկի տակ կհյուրընկալի երկրի չեմպիոնին: Անշուշտ, գավաթային այս դիմակայության ֆավորիտը փորձառու «Ալաշկերտն» է: Դա ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Այլ հարց է, թե որքանով կհաջողվի ալաշկերտցիներին դա ապացուցելու խաղադաշտում իրենց արդյունավետ գործողություններով:

Հարկ է նշել, որ «Ալաշկերտին» մինչև սեպտեմբերի վերջը հարկ կլինի 3 օրը մեկ խաղադաշտ դուրս գալ: Գավաթային հանդիպումից ընդամենը 3 օր անց չեմպիոնը ՀՀ գավաթակիր «Շիրակի» հետ կվիճարկի Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը, այնուհետև սեպտեմբերի 27-ին և 30-ին կանցկացնի առաջնության հերթական տուրերի հանդիպումներն «Արարատի» և «Բանանցի» հետ:

Այնպես որ բացառված չէ, որ «Արցախի» հետ գավաթային մրցախաղին «Ալաշկերտը» ներկայանա զգալիորեն փոփոխված կազմով: Ճիշտ է, չեմպիոնը պահեստայինների բավական երկար նստարան ունի ու կարող է գրեթե հավասարազոր երկու կազմ դուրս բերել խաղադաշտ:

Բայց «Ալաշկերտը» նաև կազմի կորուստներ ունի: «Շիրակի» հետ խաղում վնասվածք էր ստացել առաջնության լավագույն ռմբարկու Արտակ Եդիգարյանը, իսկ պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը հեռացվել էր խաղադաշտից, ուստի այս հանդիպմանը չի մասնակցի:

Իսկ ամենակարևորն այն է, որ այս և առաջիկա երկու հանդիպումներում իր թիմի գործողությունները տեխնիկական գոտուց ղեկավարելու հնարավորությունից զրկված կլինի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

«Արցախը» գավաթային հանդիպումից ընդամենը 3 օր առաջ ծանր ու սկզբունքային մրցախաղ էր անցկացրել Վանաձորի «Լոռիի» հետ, ուստի ֆուտբոլիստների ուժերի վերականգնման համար քիչ ժամանակ է ունեցել: Այդ խաղում նորաստեղծ «Արցախը»  0-1 հաշվով պարտվեց բարձրագույն խմբի երկու ուղեգրերի համար պայքարում իր գլխավոր հակառակորդին՝ կրելով առաջնությունում առաջին պարտությունը և առաջատարի դիրքը զիջելով մրցակցին: Բացի այդ էլ, խաղադաշտից հեռացվեց փորձառու Նարեկ Գյոզալյանը, ով որակազրկվել է 6 խաղով ու, բնականաբար, բաց կթողնի գավաթի մրցախաղը:

Տիգրան Եսայանի գլխավորությամբ «Արցախը» վստահ է հանդես գալիս առաջին խմբում՝ հաջողությամբ պայքարելով բարձրագույն խմբի ուղեգրի համար: Թիմում ընդգրկված են ոչ միայն բարձրագույն խմբում հանդես գալու փորձ ունեցող ֆուտբոլիստներ, այլև լեգեոնականներ: Այնպես որ «Արցախը» կարող է լուրջ դիմադրություն ցույց տալ չեմպիոնին:

Եթե առաջնությունում և Սուպերգավաթի մրցաշարում «Ալաշկերտը» մեծ նվաճման է հասել, ապա գավաթի մրցաշարում թիմին դեռ չի հաջողվել արժանանալ պատվավոր մրցանակին: Ինչ խոսք, այդ բացն ալաշկերտցիները կփորձեն լրացնել գավաթի ընթացիկ խաղարկությունում: Իսկ դրա համար նախ պետք է հաղթահարեն «Արցախի» դիմադրությունը:

«Ալաշկերտը»  6-րդ անգամ է մեկնարկի դուրս գալիս Հայաստանի գավաթի խաղարկությունում: Գավաթի մրցաշարերում «Ալաշկերտն» առայժմ ամենամեծ հաջողությանը հասել է 2014/15 և 2015/16թթ. խաղարկություններում՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ: Գավաթի նախորդ խաղարկությունում ալաշկերտցիներին չհաջողվեց հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը՝ երկու հանդիպումներում էլ պարտվելով «Փյունիկին» (1-2, 0-1):

«Արցախի» հետ հանդիպումը գավաթի մրցաշարերում «Ալաշկերտի» 17-րդ խաղը կլինի: Ալաշկերտցիները 7 հաղթանակ են տոնել, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 6 պարտություն, խփել են 17 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 15 գնդակ: Թիմի գավաթային ռմբարկուներն են Միհրան Մանասյանը, Հեբեր Արաուխոն և Արսեն Բալաբեկյանը, որոնք 3-ական գոլի հեղինակ են դարձել:

Երկարատև ընդմիջումից հետո կրկին վերածնված «Արցախն» առաջին հանդիպումն է անցկացնելու: Նշենք, որ 1993-2002, 2004թթ. Արցախը ներկայացրած թիմը (1993-1995թթ.՝ «Երազանք», 1996-2002թթ.՝ «Ղարաբաղ», 2004թ.՝ «Լեռնային Արցախ») գավաթի մրցաշարերում ընդհանուր առմամբ 22 խաղ է անցկացրել, որից 4-ում հաղթել է, 6-ն ավարտել է ոչ-ոքի, 12-ում պարտվել է, խփել է 20 գնդակ, սեփական դարպասը 47 գոլ է բաց թողել:

Աշոտ Հայրապետյան


«Ալաշկերտը» մեկ օրում հասցրել է և՛ հաղթել, և՛ պարտվել

Հայկական առաջին գոլն այս տարի Մակեդոնիայում և հայ-վրացական խաղ Թուրքիայում (տեսանյութ)

Մինչ օրս անգերազանցելի ռեկորդներ Հայաստանի առաջնության ֆուտբոլիստներից (ՄԱՍ 2)

Հայ ֆուտբոլիստները գոլեր խփեցին Հոլանդիայում, իսկ Միշել Տեր-Զաքարյանը որակազրկվեց (տեսանյութ)

Տրանսֆերային ձմեռ-2018. Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Փյունիկը» «տրորեց» համեստ մրցակցին, իսկ հայազգի մարզիչը «կծեց» Ունայ Էմերիին (տեսանյութ)

Մինչ օրս անգերազանցելի ռեկորդներ Հայաստանի առաջնության ֆուտբոլիստներից (ՄԱՍ 1)

«Ալաշկերտն» արդեն երկնիշ թվով նորեկներ ունի, իսկ «Շիրակը» 8 գոլ է բաց թողել 2 խաղում (տեսանյութ)

Ազգային հավաքականի 10 ֆուտբոլիստ, ովքեր ձմռանը նոր ակումբներ են տեղափոխվել

Non-Stop. «Ալաշկերտը» հայտարարեց հերթական ֆուտբոլիստի ձեռքբրեման մասին

«Ալաշկերտը» կանգ չի առնում. Նոր փորձառու դարպասապահ թիմում

Շոկային 11 հանդիպում, որ այս մրցաշրջանում կայացել են Հայաստանում

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Հայաստանի հավաքականի պաշտպանը կխաղա «Ալաշկերտում»

«Զարյայի» գլխավոր տնօրեն. «Փյունիկի» առաջարկած պայմաններն ընդունելի չէին մեզ համար»

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Ալաշկերտը» կրկին նոր ֆուտբոլիստով համալրվեց

Սարգիս Ադամյանի թիմի հաղթանակը Բունդեսլիգա-2-ում և Արտյոմ Սիմոնյանի տրանսֆերային հարցի լուծումը (տեսանյութ)