Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Յուսպաշյանը պայմանագիր է կնքել «Գանձասար-Կապանի» հետ

Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Յուսպաշյանը համալրել է «Գանձասար-Կապանը», հաղորդում է ակումբի մամուլի քարտուղարությունը։ 27-ամյա ֆուտբոլիստը կապանյան թիմի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել։ Նշենք, որ Յուսպաշյանի վերջին ակումբը եղել է Կիպրոսի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Անագենիս» թիմը, որի կազմում նա 10 հանդիպում է անցկացրել։

Հավելենք, որ Յուսպաշյանը «Փյունիկի» դպրոցի սան է, որի առաջին թիմի կազմում անցկացրել է 10 մրցաշրջանը, մասնակցել է բարձրագույն խմբի առաջնության 214 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ։

Ազգային հավաքականի մարզաշապիկով 27-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 11 անգամ: