Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Ոսկանյան. «Եթե մեկ մետրից չենք կարողանում գոլ խփել, ապա հաղթանակի մասին խոսելն անիմաստ է»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը «Փյունիկից» կրած պարտությունից հետո (0-3) հետևյալ կարծիքն է հայտնել հանդիպման վերաբերյալ.

-Ի՞նչ կարող եմ ասել խաղի մասին: Եթե մեկ մետրից չենք կարողանում գոլ խփել, ապա հաղթանակի մասին խոսելն անիմաստ է: Չենք կարողանում իրացնել մեր գոլային պահերը:

Խաղի մեկնարկում երկու լավ հնարավորություն ունեցաք գոլ խփելու, բայց չօգտագործեցիք դրանք: Ի՞նչն էր պատճառը, որ հետագայում թուլացրիք տեմպը: 

-Արդեն որերորդ խաղն է, որ հենց խաղասկզբից ունենում ենք վնասվածքով ֆուտբոլիստ: Նենադ Ինյացը մեկնարկային 10 րոպեներից հետո արդեն վնասվածք ուներ և մի կերպ ավարտեց առաջին խաղակեսը: Կարծես մեկ ֆուտբոլիստով պակաս խաղայինք: Երևի պատճառը դա էր, որ մեկնարկից հետո տեմպը թուլացրինք:

Նախորդ խաղի համեմատ մի քանի փոփոխություններ էինք կատարել հիմնական կազմում, այդ թվում՝ առաջին րոպեներից խաղում էր դարպասապահ Ստեփան Ղազարյանը: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Ես ասել եմ, որ մենք փորձում ենք մեր երիտասարդ բոլոր ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն տալ: Կարելի է ասել՝ առաջնությունը մեզ համար արդեն ավարտված է, ուստի բոլոր խաղացողներին էլ փորձարկում ենք, նրանց տրամադրում խաղային պրակտիկա:

Վլատկո Դրոբարովը խաղադաշտ մտավ միայն երկրորդ խաղակեսում: Ո՞րն էր նրա բացակայության պատճառը: 

-Եթե հիշում եք, և՛ նա, և Հակոբ Համբարձումյանը նախորդ խաղին վնասվածք էին ստացել: Հակոբը պատրաստ չէր այսօրվա հանդիպմանը: Իսկ Դրոբարովին չէինք նախատեսել խաղացնել, բայց ստիպված արեցինք դա:

Արթուր Ավագյանը և Վալտեր Պողոսյանը նույնպես բացակայում էին հայտացուցակից…

-Արդեն ասացի, որ հնարավորություն տվեցինք երիտասարդներին: Նարեկ Պետրոսյանը մասնակցել է վերջին երկու խաղերին, ձախից կարող էինք օգտագործել նաև Ժիրայր Մարգարյանին, բայց նա չխաղաց պարտադիր փոփոխությունների պատճառով: Ինչ վերաբերում է Վալտեր Պողոսյանին, ապա նա դեռ պատրաստ չէ և նոր է վերսկսել մարզումները:

«Բանանցը» Ձեր գլխավորությամբ դեռ հաղթանակ չի տոնել: Դա հոգեբանական բեռ չի՞ դառնում Ձեզ և ֆուտբոլիստների համար: 

-Մենք հասկանում ենք, որ սեպտեմբերից հետո չենք հաղթել: Կարծում եմ՝ տղաների մոտ շտապողականությունը հենց դրանից է գալիս: Ցանկանում են շուտ հաղթել, և դա խանգարում է: Իմ կողմից կարող եմ ասել, որ թիմում լավ մթնոլորտ է, պարզապես, չգիտես ինչու, այդ հաղթանակն անընդհատ ուշանում է: Ամեն խաղից առաջ տրամադրվածությունն այնպիսին է, որ առաջիկա խաղում անպայման պետք է հաղթենք: Խնդիրը հենց դրանից է գալիս, այլապես ինչպե՞ս կարելի է մեկ մետրից գոլ չխփել… Շտապողականությունն էլ անփորձությունից է գալիս:

Արամ Լոռեցյանի ապաքինման գործընթացն ինչպե՞ս է ընթանում:

-Մեզ համար շատ լավ է, որ այժմ հավաքականների խաղերի հետ կապված դադար է լինելու: Արամ Քոչարյանը, Հակոբ Հակոբյանը, Հակոբ Համբարձումյանը, Վալտեր Պողոսյանը և Արամ Լոռեցյանն ապաքինվում են վնասվածքներից և արդեն հաջորդ խաղին միանալու են մեզ: Բոլորն էլ փորձառու, թիմին պետքական ֆուտբոլիստներ են, և նրանք բոլորով կմիանան մեզ:

 

 


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»