Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Ոսկանյան. «Շատ բան ենք սովորել Ռոման Բերեզովսկուց»

Roman berezovsky

Նախկին խաղընկերները շարունակում են խոսել Ռոման Բերեզովսկու մասին:

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է «Խաղընկերները Ռոման Բերեզովսկու մասին» շարքը, որտեղ Ռոման Բերեզովսկու խաղընկերները խոսում են Ռոմանի խաղային որակների և մարդկային հատկանիշների մասին, հիշում նրա հետ կապված հետաքրքիր դեպքեր:

Այս անգամ իր հիշողություններով կիսվել է Արթուր Ոսկանյանը՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը:

«Ռոման Բերեզովսկու մասին միայն լավը կարող եմ ասել: Բոլորն էլ գիտեն, որ նա շատ համեստ, հանգիստ, իր գործին նվիրված մարդ է: Ռոմանը մեզնից տարիքով մեծ էր և նրանից շատ բան ենք սովորել պրոֆեսիոնալիզմի առումով: Իր համեստությունը, հանգստությունը թիմին էր փոխանցվում: Հաճախ ասում էին՝ ինքը քիչ է խոսում, մյուս դարպասապահների համեմատ շատ հանգիստ է, բայց, միևնույն է, ինքն իր խաղով միշտ վստահություն էր ներշնչում պաշտպաններին: Ռոմանին հետագա հաջողություններ եմ մաղթում նաև մարզչական կարիերայի ընթացքում»:

ՀՖՖ պաշտոնական կայք


ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ժամանեց Հայաստան

Մեկօրյա այցով Հայաստանում կլինի ՈՒԵՖԱ-ի նախագահը

Ռուբեն Հայրապետյան. «Մխիթարյանի նպաստը ֆուտբոլի ասպարեզում անուրանալի է»

Հայտնի են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզչի անունները

Հայաստանի 2016թ. լավագույն մարզչի կոչմանը հավակնում են 8 մասնագետներ

Ովքեր են հավակնում Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը. ՀՖՖ-ն ներկայացրել է թեկնածուներին

Ռուբեն Հայրապետյան. «Մենք և Իրանը դարերով բարեկամ ժողովուրդներ ենք եղել. փորձի փոխանակումը երկուստեք օգտակար կլինի»

«Արարատի» պատասխանը ՀՖՖ-ին. Լեգենդար ակումբը ներկայացրել է մրցավարական կասկածելի որոշումները (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան. «Մովսիսյանի հարցով վերջնական որոշում ենք կայացրել ՀՖՖ նախագահի հետ»

Ռուբեն Հայրապետյան. «Սպորտի նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբուժությամբ»

«Շիրակն» առարկություն է ներկայացրել ՀՖՖ

ՀՖՖ-ի հաղորդագրությունը Մխիթարյանի վերաբերյալ

Հայտնի են Հայաստան – Ռումինիա հանդիպման տոմսերի գները

Ո՞ւմ թեկնածությունը կպաշտպանի ՀՖՖ-ն ՈւԵՖԱ-ի նախագահական ընտրություններում

Մխիթարյանի բուժզննման արդյունքները

Տեղի է ունեցել Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի 2015/2016 թթ. մրցանակաբաշխությունը