Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Ոսկանյան. «Պարտության մեղքը վերցնում եմ ինձ վրա»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի՝ «Ալաշկերտի» հետ հանդիպումից հետո (1-2) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը.

-Վճռորոշ գործոնն այն էր, որ չկարողացանք օգտվել մրցակցի սխալներից, իսկ նրանք հմտորեն օգտվեցին մեր սխալներից: Ինչ վերաբերում է ընդհանուր խաղին, ապա սկսեցինք անվստահ, իսկ վերջնամասում մի փոքր ավելացրինք, բայց արդեն ուշ էր, չկարողացանք խաղը փրկել: Տղաները մինչև վերջ պայքարեցին: Պարտության մեղքը վերցնում եմ ինձ վրա, պետք է սխալները փնտրեմ իմ մեջ:

Ձեր թիմի ֆուտբոլիստների փորձի պակա՞սը խանգարեց այսօր հաջող հանդես գալ: 

-Ոչ, մենք գիտեինք դրա մասին: Պարզապես չօգտվեցինք մրցակցի սխալներից, իսկ նրանք արեցին դա: Շատ սխալներ թույլ տվեցինք, իսկ դա ճնշում էր ֆուտբոլիստներին: Վերջնամասն ավելի հաջող էր և հաջողվեց կրճատել հաշիվը:

«Բանանցը» մեծ դժվարությամբ էր դուրս գալիս պաշտպանությունից: Դա մրցակցի պրեսինգո՞վ էր պայմանավորված, թե՞ այլ գործոնով: 

-Համաձայն եմ, մի փոքր դանդաղ էինք գործում պաշտպանությունից դուրս գալիս: Բայց մրցակիցն այնպես չէ, որ հզոր պրեսինգ էր կիրառում, 2-3 ֆուտբոլիստներ էին փորձում խանգարել մեզ: Մենք պետք է ավելի արագ խաղարկեինք գնդակը: Այդուհանդերձ, վերջնամասում դա ստացվեց, քանի որ տղաներն ավելի վստահ սկսեցին հանդես գալ:

Թիմի նորեկ Նենադ Ինյացի խաղն ինչպե՞ս կգնահատեք: 

-Նորմալ, քանի որ ֆունկցիոնալ լավ վիճակում չէ: Բայց նա ուժեղ ֆուտբոլիստ է, պրոֆեսինալ և խաղից խաղ կցուցադրի իր որակները: Այսօրվա դրությամբ գոհ եմ նրա ելույթից:

Արամ Լոռեցյանին փոխարինեցիք ընդմիջմանը: Նա վնասվա՞ծք էր ստացել:

-Այո, խաղասկզբին հարված էր ստացել ոտքին: Մասնակցեց առաջին խաղակեսին, բայց ընդմիջումից հետո այլևս չկարողացավ խաղադաշտ դուրս գալ:

Այսօր թիմի դարպասը պաշտպանում էր Արամ Հայրապետյանը: Նա՞ է լինելու հիմնական դարպասապահը, թե՞ մրցակցություն է ընթանալու նրա և Ստեփան Ղազարյանի միջև: 

-Այսօր խաղաց Հայրապետյանը, բայց այնպես չէ, որ միշտ նա է խաղալու: Ղազարյանը նրան ոչնչով չի զիջում: Հավասարազոր դարպասապահներ են: Պարզապես Արամն ավելի պատրաստ էր, ավելի վստահ էր գործում: Գիտեք, որ Ղազարյանը վնասվածք ուներ, երկար ժամանակ բացակայում էր և միայն վերջերս է սկսել նորմալ մարզվել ու խաղալ: Պատճառը դա էր:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»