«Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը խոսեց «Շիրակից» կրած նվազագույն հաշվով պարտության մասին:
«Նորից կրկնեմ, որ մենք միշտ փորձում ենք գեղեցիկ և կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ: Գիտենք, որ հնարավոր են գնդակի կորուստ, սխալներ պաշտպանությունում, որոնցից մրցակիցներն օգտվում են: Այսօր կարող էինք և հաղթել, բայց պաշտպանությունում շատ սխալներ թույլ տվեցինք, որոնցից մեկը գոլի վերածեց մրցակիցը:
Մենք զրուցել էինք Լաերսիոյի և Կլաուդիո Տորեխոնի հետ և շատ էինք ուզում, որ նրանք մնային թիմում, քանի որ թիմի առաջատարներից էին: Նրանք ընտանեկան խնդիրների պատճառով են հեռանում «Բանանցից», Իսկ մյուս լեգեոներները կմնան թիմում:
Սակայն ակումբը շեշտը դնելու է սեփական կադրերի վրա: Եթե խնդիրներ ունենք որոշ գոտիներում, կնախընտրենք հրավիրել հայ ֆուտբոլիստի, քան լեգեոների: Ավելի շատ պետք է խաղան «Բանանցի» սաները»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո