Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Ոսկանյան. «Կրկին զգացնել է տալիս փորձի պակասը»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը «Գանձասար-Կապանից» կրած պարտությունից հետո (0-1) խաղի վերաբերյալ հետևյալ կարծիքն է հայտնել.

-Առաջին խաղակեսում հավասար պայքար էր, երկու թիմերն էլ ունեին հնարավորություններ, իսկ երկրորդ 45 րոպեներին ավելի ակտիվ էինք, խաղային առումով ավելի լավ էինք հանդես գալիս: Սակայն, սխալ թույլ տվեցինք, ինչից մրցակիցն օգտվեց և գոլ խփեց: Իմ կարծիքով՝ փորձի պակասը կրկին զգացնել տվեց. չէին հերիքում վերջին փոխանցումները, հարվածները… Երկրորդ խաղակեսում գերազանց խաղ էինք ցուցադրում, մինչ գոլ ընդունեցինք և սկսեցինք շտապել: Տղաներին խանգարում է շտապողականությունը, քանի որ ցանկանում են շուտ գոլ խփել և հաղթել:

Հակոբ Համբարձումյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց: Վնասվածքը լո՞ւրջ է: 

-Բժիշկներից կտեղեկանանք, թե ինչպիսին է նրա առողջական վիճակը: Միայն Հակոբի փոխարինումը չէր պարտադրված. Վլատկո Դրոբարովը նույնպես վնասվածք ստացավ և ստիպված էինք փոխարինել:

Բաց թողած գոլի դրվագում մեղավոր էր դարպասապա՞հը, ով ժամանակին դուրս չեկավ տեղից, թե՞ պաշտպանները, ովքեր աչքաթող արեցին Վալմերսոնին: 

-Պետք է նորից դիտենք այդ դրվագը: Անկյունայինից հետո գնդակը մեր մոտ էր, պետք է ավելի հանգիստ և հասարակ գործեինք, բայց տղաները սխալներ թույլ տվեցին և կենտրոնում կորցրինք գնդակը: Այն մեզ մոտ էր, պետք էր ճիշտ ղեկավարել: Դա, կարծում եմ, կրկին փորձի պակասից է գալիս, իսկ մրցակիցն էլ հմտորեն օգտվեց այդ հանգամանքից:

Թիմի հարձակվող Նենադ Ինյացը, թվում է, դուրս է մնում թիմային խաղից, քանի որ գրեթե գնդակ չի ստանում: Կիսո՞ւմ եք այդ կարծիքը: 

Պատճառն այն է, որ դեռևս չենք կարողանում նրան ճիշտ օգտագործել: Նա հաջող է խաղում և՛ երկրորդ հարկում, և՛ լավ է գնդակ պահում: Տղաները դեռ չեն կարողանում համագործակցել նրա հետ: Ժամանակ է պետք: Շատ դրվագներում Ինյացն ազատ էր լինում, բայց տղաները չէին կարողանում գնդակը հասցեագրել նրան:


Արթուր Ոսկանյան. «Եթե մեկ մետրից չենք կարողանում գոլ խփել, ապա հաղթանակի մասին խոսելն անիմաստ է»

Արթուր Ոսկանյան. «Պարտության մեղքը վերցնում եմ ինձ վրա»

Արթուր Ոսկանյան. «Թիմն Անթալիայում կլինի իր լավագույն մարզավիճակում»

Արթուր Ոսկանյան. «Ֆուտբոլիստները հասկացել են, թե ինչպես պետք է հարձակվեն և պաշտպանվեն»

Արթուր Ոսկանյան. ««Բանանցն» արդեն իսկական թիմի տպավորություն է թողնում»

«Դեգերողները». Ովքե՞ր են Բարձրագույն խմբում ամենից հաճախ թիմեր փոխած ֆուտբոլիստները

Արթուր Ոսկանյան. «Լաերսիոն ու Տորեխոնն ընտանեկան խնդիրների պատճառով են հեռանում «Բանանցից»

Մ-17. Հայաստանի ընտրանին հաղթեց իսլանդացիներին՝ նվաճելով էլիտ ռաունդի ուղեգիր

Հայտնի է Արթուր Պետրոսյանի մարզչական կազմը և երիտասարդական հավաքականի մարզիչը

Տիտո Ռամալյոն լքում է «Բանանցը»