Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Ոսկանյան. «Ֆուտբոլիստները հասկացել են, թե ինչպես պետք է հարձակվեն և պաշտպանվեն»

588d926674f81 - Արթուր Ոսկանյան. «Ֆուտբոլիստները հասկացել են, թե ինչպես պետք է հարձակվեն և պաշտպանվեն»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Նովոռոսիսյկի «Չերնոմորեցի» հետ հանդիպումից հետո ակումբի պաշտոնական կայքի հետ կիսվել է իր տպավորություններով:

– Խաղակեսերից յուրաքանչյուրում խաղացին տարբեր կազմեր: Խառը կազմեր էին և ցանկանում էինք, որ բոլորն էլ խաղաժամանակ ստանան: Տարբեր դիրքերում եղան փորձարկումներ: Ամեն դեպքում ընդհանուր խաղը տակտիկական և ֆիզիակական առումով թիմը լավ անցկացրեց: Մի քիչ անհանգստացրեցին ստանդարտները, որոնց ժամանակ ուշադրություն պակաս կար և կարելի է ասել, որ հենց դրա հետևանքով էլ պարտվեցինք: Բայց ընդհանուր խաղից գոհ եմ, երևում է խաղային ձեռագիրը, ֆուտբոլիստները հասկացել են, թե ինչպես պետք է հարձակվեն և պաշտպանվեն: Պետք է աշխատենք ստանդարտների վրա: Ավելի լավ է, որ հիմա եղան այդ սխալները, որպեսզի շտկենք դրանք:

– Առաջին կեսում «Բանանցը» հաղթեց, սակայն երկրորդում երեք գոլ բաց թողեց: Որքանո՞վ են գրանցված գոլերը համապատասխանում նրան, ինչ տեղի էր ունենում խաղադաշտում:
– Չէի ասի, որ համապատասխանում է: Մեր պաշտպանությունը երկու խաղակեսում էլ լավ խաղ ցուցադրեց: Երկրորդ կեսում ավելի լավ էինք վերահսկում գնդակը, ավելի լավ էին ստացվում գրոհները, սակայն ստանդարտների ժամանակ խնդիր եղավ պաշտպանությունում: Ես կասեի, որ երկրորդ խաղակեսը մեզ մոտ ավելի լավ ստացվեց, առաջին կեսում ավելի կոմպակտ էինք և ավելի մեծ էր ուշադրությունը: Երկրորդ կեսում ուշադրության խնդիր կար, սակայն հարձակման գծում ավելի սուր էինք գործում:

– Այս ժամանահատվածի համար ինչպիսի՞ն է թիմի վիճակը:
– Կարծում եմ, որ նորմալ է: Այսպես էլ սպասվում էր, քանի որ այս երկու շաբաթը ծանր է լինելու ֆուտբոլիստների համար: Այս խաղից առաջ արդեն ունեցել էինք ծանր մարզումներ, ու դա պետք է երևար այս խաղի ժամանակ, և ընդհանուր առմամբ լավ խաղաց թիմը:


    • Ընթերցեք նաև

«Բանանց»-«Գանձասար-Կապան». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը

«Բանանց» – «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Մարզիչ, ով «հրեշ» է Հայաստանի գավաթակիր դառնալու գործում

Հայտնի է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը (տեսանյութ)

«Ալաշկերտ»-«Բանանց». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը (տեսանյութ)

Ովքեր էին լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 23-րդ տուրում ըստ VivaroNews-ի

Գավաթի խաղարկություն. «Ալաշկերտ» – «Բանանց». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Բանանցը» վերացրեց 2 տարվա «թուղթ ու գիրը» և Այվազովի «չարաբաստիկ» 4 րոպեն

Վահան Բիչախչյանը 2018-ին առաջին անգամ եղել է «Ժիլինայի» 1-ին թիմի հիմնական կազմում (տեսանյութ)

Երբ վնասվածք ես ստացել, բայց խաղը քեզ համար բացառիկ է և ունես հպարտանալու առիթ

Արամ Բարեղամյան. «Առաջին անգամ եմ տեսնում, որ 4 թիմ պայքարի չեմպիոնության համար» (տեսանյութ)

Արամ Ոսկանյան. «Ուրախանալու ժամանակ չունենք» (տեսանյութ)

Վարուժան Սուքիասյան. «Չենք կարող «նոր հեծանիվ» ստեղծել. որոշ ֆուտբոլիստներից շատ դժգոհ եմ» (տեսանյութ)

«Բանանցն» այսօր «հուղարկավորեց» «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Բանանց» – «Ալաշկերտ». VivaroNews-ի ուղիղ հեռարձակումը (տեսանյութ)

«Բանանց» – «Ալաշկերտ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ