Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Սարկիսովի գոլն «Ուրալի» դարպասը (տեսանյութ)

Միջմրցաշրջանի ընթացքում անցկացվող «ФНЛ գավաթի» երկրորդ խաղում Կրասնոյարսկի «Ենիսեյը» վստահ հաղթանակ է տարել «Ուրալի» դեմ պայքարում: Արթուր Սարկիսովի ու Արթուր Մալոյանի թիմը երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը դարձել է գոլի հեղինակ՝ խփելով իր թիմի երկրորդ և հանդիպման վերջին գնդակը:

Ավելացնենք, որ Սարկիսովը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ 62-րդ րոպեին փոխարինվել է՝ իր տեղը զիջելով Արթուր Մալոյանին: