Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Սարկիսովը հերթական գոլն է խփել (տեսանյութ)

Կրասնոյարսկի «Ենիսեյը» միջմրցաշրջանային ФНЛ գավաթի շրջանակում հանդիպում է անցկացրել «Զենիթի» երկրորդ թիմի դեմ:

«Ենիսեյն» առավելության է հասել 3-1 հաշվով ու նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր:

«Ենիսեյի» առաջին գոլը խփել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը, որը եղել է մեկնարկային կազմում: 77-րդ րոպեին Սարկիսովին փոխարինել է Արթուր Մալոյանը: