Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Պետրոսյանի փառահեղ նորամուտը. Վիճակագրություն

Արթուր Պետրոսյան - Հայաստան - Չեռնոգորիա

Արթուր Պետրոսյանի նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իրոք շատ փառահեղ ստացվեց: Առաջին խաղակեսում 0:2 հաշվով զիջելով Չեռնոգորիայի հավաքականին, մեր ֆուտբոլիստներն իրենց մեջ ուժ գտան բեկելու մրցակցության ընթացքը և ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ կամային հաղթանակ տոնեցին:

Նման բան ՀՀ հավաքականի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցավ: Հավաքականի անցկացրած 182 հանդիպումներում սա մեր ընտրանու կամային ընդամենը 5-րդ հաղթանակն էր:

Այս հաղթանակը նաև առաջինն էր վերջին 3 տարիների ընթացքում անցկացրած ընտրական 13 հանդիպումներում, որոնցից 9-ում մեր հավաքականը պարտվել էր: Մինչ այդ վերջին անգամ մեր ֆուտբոլիստներին հաջողությունն ուղեկցել էր 2013թ. հոկտեմբերի 11-ին Երևանում բուլղարացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում (2:1):

Արթուր Պետրոսյանը դարձավ ՀՀ հավաքականում նորամուտը հաղթանակով նշած 6-րդ մարզիչը: Նախկինում նման բախտի էին արժանացել Սուրեն Բարսեղյանը, Անդրանիկ Ադամյանը, Միխայ Ստոյկիցան, Յան Պոուլսենը և Բեռնար Շալանդը:

Առավել հաջողակ է գտնվել Սուրեն Բարսեղյանը, որին առաջինն է հաջողվել նորամուտը հաղթանակով նշել: Նրա գլխավորությամբ մեր հավաքականն Աբովյանում կայացած ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Լիբանանի հավաքականին:

Հաջորդ 2 հանդիպումներում ևս Սուրեն Բարսեղյանն իր սաների հետ դրական արդյունքի է հասել: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկում մեր հավաքականը Երևանում նախ 3:1 հաշվով հաղթեց Անդորրայի ընտրանուն, ապա գոլազուրկ ոչ-ոքի խաղաց իսլանդացիների հետ: Եվ միայն 4-րդ խաղում Բարսեղյանի սաներն ընտրական մրցախաղում՝ Կիևում 0:2 հաշվով պարտվեցին ուկրաինացիներին:

Յան Պոուլսենը ևս նորամուտը հավաքականում նշել է 2 անընդմեջ հաղթանակով: Նրա գլխավորությամբ մեր ֆուտբոլիստները Մալթայի մրցաշարում հաղթել են տանտերերին (1:0) և բելառուսներին (2:1): Սակայն մրցաշարի ավարտական խաղում ՀՀ հավաքականը 0:2 հաշվով պարտվել է իսլանդացիներին:

VivaroNews.am-ը ներկայացնում է,  թե ինչպես են իրենց նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորած մարզիչները:

Մարզիչներ Ամսաթիվ Մրցակից Հաշիվ Մրցավայր Խաղ
1.Էդուարդ Մարգարով 14.10.1992 Մոլդովա 0:0 Երևան Ը
2.Սամվել Դարբինյան 26.04.1995 Իսպանիա 0:2 Երևան ԵԱ
3.Խորեն Հովհաննիսյան 20.06.1996 Պերու 0:4 Լիմա Ը
4.Սուրեն Բարսեղյան 18.08.1998 Լիբանան 1:0 Աբովյան Ը
5.Վարուժան Սուքիասյան 09.01.2000 Գվատեմալա 1:1 Լոս Անջելես Ը
6.Անդրանիկ Ադամյան 07.06.2002 Անդորրա 2:0 Անդորրա լա Վիլա Ը
7.Օսկար Լոպես 07.09.2002 Ուկրաինա 2:2 Երևան ԵԱ
8.Միխայ Ստոյկիցա 29.03.2003 Հս. Իռլանդիա 1:0 Երևան ԵԱ
9.Բեռնար Կազոնի 18.08.2004 Մակեդոնիա 0:3 Սկոպիե ԱԱ
10.Հենկ Վիսման 04.06.2005 Մակեդոնիա 1:2 Երևան ԱԱ
11.Իան Պորտերֆիլդ 06.09.2006 Բելգիա 0:1 Երևան ԵԱ
12.Թոմ Ջոնս 08.09.2007 Կիպրոս 1:3 Ախնա Ը
13.Վարդան Մինասյան 17.11.2007 Պորտուգալիա 0:1 Լեյրիա ԵԱ
14.Յան Պոուլսեն 02.02.2008 Մալթա 1:0 Ատարդ Ը
15.Բեռնար Շալանդ 27.05.2014 ԱՄԷ 4:3 Ժնև Ը
16.Սարգիս Հովսեփյան 13.06.2015 Պորտուգալիա 2:3 Երևան ԵԱ
17.Արթուր Պետրոսյան 11.11.2016 Չեռնոգորիա 3:2 Երևան ԱԱ

Աշոտ Հայրապետյան


Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Արմեն Համբարձումյան. «Իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու Հայաստանի հավաքականում»

Դավիթ Յուրչենկոն ու ևս 15 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

FAF-ը հրավիրում է միանալու ուղևորությանը և աջակցելու Հայաստանի հավաքականին Չեռնոգորիայում

ՀՖՖ-ն նվազեցրել է տոմսերի գները Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական խաղի համար

Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Դեյան Ստանկովիչ. «Շատ տպավորված եմ Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից»

7 տարի անց Բրազիլիայի հավաքականը գլխավորեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը

Հովհաննես Համբարձումյանի վնասվածքը լուրջ չէ

Գևորգ Ղազարյանը բժշկական հետազոտություն է անցնում

Վլադիմիր Ֆոմիչև. «Եթե Մխիթարյանը չլիներ, ապա Ղազախստանի հավաքականը պարտավոր էր հաղթել ներկայիս Հայաստանի թիմին»

8 տարի առաջ այս օրը, Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում (տեսանյութ)

Ինչպես է ողջ Հանրապետականը բացականչում «ՀԵՆՈ» (տեսանյութ)

Սերգեյ Մալիյ. «Միայն ես եմ մեղավոր Հայաստանի հավաքականից կրած պարտության համար»

Տարոն Ոսկանյան. «Ղազախները կարմիր քարտ ստացան մեր հավաքականի ջանքերի շնորհիվ»