Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Պետրոսյանը ներկա կլինի «Ալաշկերտի» և Ուզբեկստանի հավաքականի խաղին

Արթուր Պետրոսյան - Հայաստան - Չեռնոգորիա

Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտը» վաղը ստուգողական հանդիպումում ուժերը կչափի սերբական «Նապրոդակ» թիմի հետ: Ինչպես վաղօրոք տեղեկացրել էինք, Հայաստանի չեմպիոնի ստուգողական խաղերի ցանկում ակումբային մրցակիցներից բացի, նախատեսված է նաև Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ միջազգային հանդիպում, հաղորդում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Ստույգ հայտնենք, որ այդ խաղը տեղի կունենա փետրվարի 11-ին: Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ներկա կլինի այդ խաղին: Նա կդիտի նաև «Ալաշկերտի» մասնակցությամբ մյուս երկու ստուգողական հանդիպումները, որոնք տեղի կունենան ղազախական թիմերի հետ. փետրվարի 9-ին՝ «Իրտիշի» և փետրվարի 12-ին՝ «Ակժայիկի» հետ: Բոլոր խաղերի սկիզբը՝ ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով):

Տեղեկացնենք, որ «Ալաշկերտ» ակումբի ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում՝ այս երեք խաղերի ինտերնետային հեռարձակումները կազմակերպելու համար: 


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»