Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Պետրոսյան. «Մրցակիցը ֆավորիտն է, բայց ես շանսերը հավասար եմ գնահատում»

Արթուր Պետրոսյան

Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Չեռնոգորիա խաղից առաջ նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին.

– Ի՞նչ տպավորություններ ունեք թիմի հետ առաջին մարզական հավաքից:

– Թիմի վիճակը շատ լավ է: Ես տղաներին նոր չեմ ճանաչում, աշխատել եմ նրանց հետ նաև երկու տարի առաջ:

– Ինչպիսի՞ վիճակում է Հենրիխ Մխիթարյանը, ում մարզավիճակից վերջերս մշտապես բողոքում է Ժոզե Մոուրինյոն:

– Հենրիխ Մխիթարյանի վիճակը փայլուն է, տրամադրությունը շատ բարձր է, ոչ մի խնդիր չեմ տեսնում:

– Դավիթ Մանոյանի վնասվածքի պայմաններում արդյո՞ք ավելի լավ չէր լինի, որ նա ունենար փոխարինող, օրինակ` Արթուր Եդիգարյանը, ով շատ լավ մարզավիճակում է:

– Մանոյանը վաղը միանշանակ չի խաղալու: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Եդիգարյանին, ես տեսել եմ նրա խաղը, զրուցել եմ նրա հետ: Այս պահին կտրուկ շարժումներ անել պետք չէ, բայց նա մեր տեսադաշտում է:

– Ի՞նչ կարծիք ունեք մրցակցի մասին:

– Մրցակիցը խաղի ֆավորիտն է, բայց ես շանսերը գնահատում եմ հավասար: Մրցակցի հարձակման գծում շատ ուժեղ խաղացողներ են, ովքեր փայլում են թե թիմային, թե անհատական խաղում: Շատ կազմակերպված, գրագետ, կարգապահ թիմ է: Շատ դժվար մրցակից է: Մենք ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար:

– Արդյո՞ք ոչ-ոքի արդյունքը կբավարարի Ձեզ:

– Միանշանակ փորձելու ենք հաղթել: Բայց ելնելով վերջին խաղերի արդյունքներից` կարծում եմ ցանկացած դրական արդյունք մեզ առաջ է տանելու: Իհարկե, տանը կցանկանայինք հաղթել:

– Հնարավո՞ր է Ձեր գլխավորությամբ թիմը հարձակողական ֆուտբոլ խաղա:

– Մենք շատ խնդիրներ ունենք, ու չենք կարող միանգամից բոլոր խնդիրները լուծել: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք: Իհարկե, ամեն ինչ կախված է նաև մեր խաղացողներից, մրցակցից, ու ամեն խաղում պետք է այս ամենը հաշվի առնելով մարտավարություն մշակենք:

– Որքանո՞վ է հաջողվել լուծել հավաքականի հոգեբանական խնդիրը:

– Կարծում եմ` հաջողվեց, որովհետև թիմում տրամադրությունը լավ էր, մթնոլորտը հանգիստ էր, տղաները` ժպտերես: Կարծում եմ` վաղը տղաները ցույց կտան, որ հոգեբանորեն պատրաստ են խաղին:

– Արդյո՞ք քայլեր ձեռնարկել եք մեր հավաքականի ամենաթույլ օղակներից մեկի` պաշտպանության վիճակը բարելավելու ուղղությամբ:

– Իհարկե, ինչպես նշեցի, մենք ամեն ինչ անելու ենք քայլ առ քայլ: Մեր առաջին քայլը հենց դա է եղել: Այս 4 օրերի ընթացքում մեծ աշխատանք ենք տարել:

– Երկրպագուները թերահավատ են հավաքականի նկատմամբ, արդյո՞ք դա չի ճնշի տղաներին ու զգացնել չի տա:

– Ճնշել չեմ կարծում, բայց զգացնել կտա: Նրանք էլ կարդում են, նրանք էլ հեռուստացույց են դիտում: Բայց երկրպագուները իրավունք ունեն, 3 տարի հաղթանակ չի եղել: Կփորձենք մեր լավ խաղով փոխել երկրպագուների կարծիքը, բերել նրանց մարզադաշտ և վերականգնել հավատը:

– Բացի Մանոյանից կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց մասնակցությունը ևս կասկածի տակ է:

– Պետրոս Ավետիսյանը ևս վնասվածքի պատճառով չի մասնակցի խաղին: Մյուս տղաների հետ առայժմ ամեն ինչ նորմալ է:

– Արդյո՞ք պատրաստվում եք խաղալ ընդգծված հարձակվողով:

– Այո, խաղալու ենք, բայց չեմ ասի, թե ով կլինի այդ դիրքում:


Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Արթուր Պետրոսյան. «Կարմիր քարտը ճիշտ ժամանակին եղավ»

Արթուր Պետրոսյան. «Մխիթարյանը չի կարող խաղալ միայն դարպասապահի դիրքում, քանի որ այդքան էլ բարձրահասակ չէ»

Քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Հարություն Վարդանյան vs Արթուր Պետրոսյան

Մխիթարյանը, Ղազարյանը, Պիզելին և հավաքականի մյուս ֆուտբոլիստները շնորհավորում են Արթուր Պետրոսյանին ծննդյան օրվա կապակցությամբ (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյան.«Հանդիպեցի ֆուտբոլիստների հետ, և նրանք հաղթեցին 3 տարի ընդմիջումից հետո»

Համազգային «ողբից» մինչև համահայկական ցնծություն. Հայաստանի հավաքականի «արկածները»՝ 2016 թվականին

Քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Յուրա Մովսիսյան vs Արթուր Պետրոսյան

Արթուր Պետրոսյան. «Հավաքականի առաջատարները չեն մասնակցի Ուզբեկստանի հետ խաղին»

Հենրիխ Մխիթարյանը և Արթուր Պետրոսյանը քվեարկել են տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի համար

Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը՝ Չեռնոգորիայի դեմ խաղի համար

Արթուր Պետրոսյան. «Երեկոյան առաջարկ ստացա «Արսենալից», առավոտյան այն արդեն հետ էին կանչել»

Արթուր Պետրոսյան. «Մովսիսյանի հարցով վերջնական որոշում ենք կայացրել ՀՖՖ նախագահի հետ»

Հայտնի է Արթուր Պետրոսյանի մարզչական կազմը և երիտասարդական հավաքականի մարզիչը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Արթուր Պետրոսյանը

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն հարձակվողները