Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Պետրոսյան. «Կարմիր քարտը ճիշտ ժամանակին եղավ»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Ղազախստանի նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին.

– Ի՞նչ վիճակում է հիմա Գևորգ Ղազարյանը։ 

Գևորգը այժմ հիվանդանոցում է, բուժզննություն է անցնում։ Սա այս խաղի ամենավատ մասն էր, որովհետև թե որպես մարդ, թե որպես ֆուտբոլիստ նա մեզ պետք է։

– Ինչպե՞ս կգնահատեք խաղը։

– Առաջին կեսում շատ լավ խաղացինք, շատ լավ պրեսինգ էինք անում, հակառակորդին չէինք թողնում իր կիսադաշտից դուրս գալ։ Հարձակողական ֆուտբոլ էինք խաղում։ Երկրորդ կեսում մի փոքր խաղի թելը կորցրեցինք, ու երևի կարմիր քարտը ճիշտ ժամանակին եղավ ու մենք կարողացանք կրկին վերգտնել մեր խաղը։

– Հարձակման գծում սպասված սրությունը չկար։

– Շատ պահեր ստեղծեցինք, ու իմ կարծիքով սրությունը կար, բայց գրոհի եզրափակիչ հատվածը չէր ստացվում։ Ինչպես ավելի վաղ ասել էի՝ դեռ շատ տեղեր ունենք աշխատելու։ Վերջին խաղը 4 ամիս ու կես առաջ էր եղել, ու մեկ շաբաթը շատ քիչ էր նախապատրաստվելու համար։

– Բացահայտ հարձակողական ֆուտբոլ խաղացիք, մյուս մրցակիցների հետ էլ ե՞ք նույն մարտավարությամբ խաղալու։

– Համարձակությունը գործի կեսն է, ինչպես ասում են։ Այսօր, տանը, Մոնտենեգրոյին հաղթելուց հետո պարտավոր էինք հարձակողական ֆուտբոլ խաղալ։ Ունեինք ընդգծված հարձակվող՝ Արթուր Սարկիսովը, որին միանում էին շատերը՝ Մարկոսը, Հովհաննիսյանը, Մխիթարյանը, Բարսեղյանը։ Բայց մենք անսխալ չենք։ Ավելի հեշտ կլիներ, եթե առաջին կեսի գոլային պահերը օգտագործեինք։ Բայց ինձ համար շատ կարևոր է, որ այսօր գոլ չընդունեցինք։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Սարկիսովի և Մխիթարյանի խաղը։

– Խաղում էինք 4-1-4-1 մարտավարությամբ, որպեսզի Հենրիխը և Մարկոսը կառուցեին թիմի հարձակողական խաղը, կարծում եմ՝ արեցին ամեն ինչ, ինչ իրենց ուժերի սահմաններում էր։ Ինչ վերաբերում է Սարկիսովին, շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց, ես գոհ եմ։ Վերջում հոգնեց, դրա համար փոխարինեցինք։

– Ի՞նչ սխալներ կային, որ նկատեցիք, ու հետագայում շտկելու կարիք կա։

– Սխալներ կային պաշտպանության դիրքային խաղում։ Ինչպես արդեն նշեցի՝ եզրափակման հարցում խնդիրներ կային։ Գնդակի խաղարկումը ևս կարող է ավելի լավ լինել։

– Խաղակցվածության խնդիրներ կայի՞ն։

– Անշուշտ, բայց ի տարբերություն Ղազախստանի մեր ֆուտբոլիստները տարբեր առաջնություններում են խաղում, ու մեզ դժվար է նորմալ նախապատրաստվել խաղին։ Ես չէի ցանկանա, որ տղաները չորեքշաբթի հոգնած վիճակով խաղ խաղային։ Իսկ ինչ վերաբերում է ընկերական խաղին, արդեն պլանավորել ենք Մոնտենեգրոյի խաղից առաջ։

– Համարո՞ւմ եք կարմիր քարտը խաղի առանցքային պահ։ 

– Այո, որովհետև հենց այդ պահին, երբ Ղազախստանը կարմիր քարտ ստացավ, խաղը նրանց ձեռքում էր։

– Ի՞նչ ասեցիք Ձեր սաներին ընդմիջման ժամանակ։

– Տղաներին ընդամենը ասացի, որ պետք է շարունակել նույն տեմպով։

– Ի՞նչ կարող է տալ հավաքականին պլանավորված հանդիպումը Սենթ Քիթս ընդ Նևիսի հավաքականի հետ, արդյո՞ք հնարավոր չէր ավելի հարմար մրցակից ընտրել։

– Բանակցել ենք Հյուսիսային Իռլանդիայի հետ, համաձայնեցին, հետո հրաժարվեցին, Նոր Զելանդիայի հետ ևս փորձեցինք համաձայնության գալ, բայց կրկին չստացվեց։ Մեզ պետք էր գտնել այնպիսի հավաքական, որ համաձայներ շատ վաղ ընկերական հանդիպում անցկացնել, որովհետև մեր տղաները առաջնությունները ավարտում են մայիսի 21-22-ին, ու պետք էր արագ խաղ կազմակերպել։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Արաս Օզբիլիսի խաղը։

– Արասը լավագույն մարզավիճակում չէր, նրան պահել էինք հենց խաղը ուժեղացնելու համար, ու նրա մոտ ստացվեց։ Միշտ չէ, որ ստացվում է, բայց այս անգամ շատ լավ եղավ։ Ավելին, ասեմ որ փոխարինման մտած բոլոր ֆուտբոլիստների խաղից էլ գոհ եմ։

– Ավելի ճիշտ չէ՞ր կարմիր քարտից հետո հարձակողական ֆուտբոլիստի դուրս հանել պաշտպանի փոխարեն։

– Տիգրան Բարսեղյանին տեղափոխեցինք առջևի գիծ, որովհետև Սարկիսովն արդեն հոգնել էր։ Փոխարինման մտած բոլոր ֆուտբոլիստները հարձակման ոճի էին։ Բայց մեծ ռիսկ կար, որովհետև ամեն ինչ կարող էր շրջվել։

– Արդյո՞ք Տիգրան Բարսեղյանին հաջողվեց անել այն, ինչ պլանավորվել էր Գևորգ Ղազարյանի հետ կապված։

– Իհարկե, ամեն դեպքում դժվար է երկրորդ րոպեին փոխարինել ֆուտբոլիստ, որովհետև այն ինչ կառուցել էինք, կարծես փուլ եկավ։ Բայց, կարծում եմ Տիգրանը շատ հաջող մտավ խաղի մեջ ու մինչև 75-րդ րոպեն, մինչև հոգնելը, շատ լավ խաղ ցուցադրեց։ Նա դեռ երիտասարդ է ու ժամանակի հետ ավելի լավ հանդես կգա։


Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Արթուր Պետրոսյան. «Մխիթարյանը չի կարող խաղալ միայն դարպասապահի դիրքում, քանի որ այդքան էլ բարձրահասակ չէ»

Քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Հարություն Վարդանյան vs Արթուր Պետրոսյան

Մխիթարյանը, Ղազարյանը, Պիզելին և հավաքականի մյուս ֆուտբոլիստները շնորհավորում են Արթուր Պետրոսյանին ծննդյան օրվա կապակցությամբ (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյան.«Հանդիպեցի ֆուտբոլիստների հետ, և նրանք հաղթեցին 3 տարի ընդմիջումից հետո»

Համազգային «ողբից» մինչև համահայկական ցնծություն. Հայաստանի հավաքականի «արկածները»՝ 2016 թվականին

Քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Յուրա Մովսիսյան vs Արթուր Պետրոսյան

Արթուր Պետրոսյան. «Հավաքականի առաջատարները չեն մասնակցի Ուզբեկստանի հետ խաղին»

Հենրիխ Մխիթարյանը և Արթուր Պետրոսյանը քվեարկել են տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի համար

Արթուր Պետրոսյան. «Մրցակիցը ֆավորիտն է, բայց ես շանսերը հավասար եմ գնահատում»

Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը՝ Չեռնոգորիայի դեմ խաղի համար

Արթուր Պետրոսյան. «Երեկոյան առաջարկ ստացա «Արսենալից», առավոտյան այն արդեն հետ էին կանչել»

Արթուր Պետրոսյան. «Մովսիսյանի հարցով վերջնական որոշում ենք կայացրել ՀՖՖ նախագահի հետ»

Հայտնի է Արթուր Պետրոսյանի մարզչական կազմը և երիտասարդական հավաքականի մարզիչը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Արթուր Պետրոսյանը

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն հարձակվողները