Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Մալոյանի գոլը «Տրակտոր Սազիի» դարպասը (տեսանյութ)

Կրասնոյարսկի «Ենիսեյը» շարունակում է ուսումնամարզական հավաքն Անթալիայում:

Փետրվարի 2-ին «Ենիսեյը» հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել: Այս անգամ թիմն ուժերն է չափել իրանական «Տրակտոր Սազիի» հետ: Արթուր Սարկիսովի ու Արթուր Մալոյանի թիմին հաջողվել է առավելության հասնել 3-1 հաշվով: Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացել է Արթուր Մալոյանը:

Նշենք, որ Սարկիսովը չի մասնակցել խաղին:

«Միջին խաղ ցուցադրեցինք: Կարող էի ասել լավ խաղ ցուցադրեցինք, եթե մեր մի շարք հնարավորությունների մի մասը գոնե օգտագործեինք: Կարող էինք ունենալ չորս կամ հինգ գնդակի առավելություն: Մրցակիցը միջին մակարդակի էր, իսկ «Օկժետպեսն» ու «Միլսամին», օրինակ, կարգով բարձր էին»,- ասել է Մալոյանը խաղից հետո: