Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը՝ «Երևանի պատվավոր քաղաքացիներ»

Երևանի ավագանին հոկտեմբերի 5-ին կայացած նիստում որոշում է ընդունել հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել՝ հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Որոշումն ընդունվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով:

Ավելի վաղ տեղեկացրինք, որ Արթուր Ալեքսանյանին կշնորհվի նաև «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում:

Լուսանկարը՝ Photolure-ի