Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցն այս տարի նոր շենք կունենա

ՀՀ Սպորտի և Երիտասարդության նախարարությունը ներկայացրել է 2017թ. նախատեսված ներդրումները սպորտի մասսայականացման ուղղությամբ: Գերատեսչության հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքում ներդրումների ծավալը կգերազանցի 7 մլն դոլարը:

Մասնավոր միջոցներով 2017 թ. հիմնանորոգվելու են ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում գտնվող լողավազանը և հարակից շինությունները: Աշխատանքների իրականացման համար ներդրվելու է 163,934.00 ԱՄՆ դոլարը: Լողավազանը կնպաստի Իջևան քաղաքում ջրային մարզաձևերի զարգացմանը և մասսայականացմանը:

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կառուցվելու է մարզադահլիճ, որի համար 2017 թվականին մասնավորի կողմից ներդրվելու է 35,000.00 ԱՄՆ դոլար: Նշենք, որ Սիսիանի մարզադահլիճի կառուցումը սկսվել է անցած տարի, որի ընթացքում արդեն կատարվել է 65,000.00 ԱՄՆ դոլարի ներդրում: Մարզադահլիճի կառուցումը նպաստելու է խաղային և մենապայքարային մարզաձևերի զարգացմանը և մասսայականացմանը:

Ընթացիկ տարում սկսվելու են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կառուցման աշխատանքները: Մեկնարկային 2017 թվականին մարզադպրոցի կառուցման համար կներդրվի 412,371.12 ԱՄՆ դոլար, հաջորդ տարիներին՝ 824,742.27 ԱՄՆ դոլար:

Մասնավոր ներդրողի միջոցներով 2017 թվականին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցվելու է 4800 քմ ընդհանուր մակերեսով մարզա-առողջարարական համալիր: Այդ նպատակով կներդրվի 2,400,000.00 ԱՄՆ դոլար:

4,123,711.34 ԱՄՆ դոլարի ներդրում կատարվելու է Օլիմպավանի լողավազանի և խաղային մարզաձևերի դահլիճի կառուցման նպատակով, որտեղ իրենց ուսումնամարզական հավաքն են անցնելու խաղային և ջրային մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերը:


Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Արթուր Ալեքսանյանը հաղթում է սփոփիչ գոտեմարտում

Արթուր Ալեքսանյանը պարտվում է քառորդ եզրափակչում

Ըմբշամարտի ԵԱ. Ասլանյանը պարտվում է թուրք ըմբիշին, Ղարիբյանը՝ ադրբեջանցուն

Այսօր պայքարի դուրս կգա հունահռոմեական ոճի 4 ըմբիշ (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայտացուցակը

Կիևի մրցաշար. Սարգիս Քոչարյանն ու Արթուր Շահինյանը եզրափակչում են

Հենրիխ Մխիթարյանը և Արթուր Ալեքսանյանն արժանացել են «Հայկյան» մրցանակի

Կիևի մրցաշարին Հայաստանը կներկայանա 10 ըմբիշով

Հունահռոմեական ոճի ըմբիշները առաջադիմել են վարկանշային աղյուսակում

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Փարիզի մրցաշարը

6 ըմբիշ կմասնակցի Փարիզի միջազգային մրցաշարին

Տեղի է ունեցել տարվա լավագույն մարզիկների պարգևատրումը (լուսանկարներ)

Արթուր Ալեքսանյան.«Հանդիպեցի ֆուտբոլիստների հետ, և նրանք հաղթեցին 3 տարի ընդմիջումից հետո»