Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կարող է բաց թողնել Սերբիայի Նովի Սադ քաղաքում մայիսի 5-7-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ապրիլի 19-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ստայկիում (Բելառուս)։ Աշխարհամասի գլխավոր ստուգատեսին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը թիմի կազմում ընդգրկել է՝ Գեւորգ Ղարիբյանին (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանին (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանին (71 կգ), Կարապետ Չալյանին (75 կգ), Սարգիս Քոչարյանին (80 կգ) և Մաքսիմ Մանուկյանին (85 կգ):

Ազգային թիմի հետ մարզվում են նաեւ Արթուր Ալեքսանյանը (98կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75կգ), Վարշամ Բորանյանը (71կգ), Արթուր Շահինյանը (85կգ): Ջուլֆալակյանն ու Բորանյանը մարզչական շտաբի որոշմամբ հանդես չեն գալու Եվրոպայի առաջնությունում, իսկ Oլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հարցականի տակ է եւ վերջնականապես պարզ կդառնա մոտ օրերս։ Ալեքսանյանը մարզումների ժամանակ վնասել էր ծունկը։

Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում ընդգրկված է Հայաստանի մեկ ներկայացուցիչ՝ միջազգային բարձր կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը:


Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Արթուր Ալեքսանյանը հաղթում է սփոփիչ գոտեմարտում

Արթուր Ալեքսանյանը պարտվում է քառորդ եզրափակչում

Ըմբշամարտի ԵԱ. Ասլանյանը պարտվում է թուրք ըմբիշին, Ղարիբյանը՝ ադրբեջանցուն

Այսօր պայքարի դուրս կգա հունահռոմեական ոճի 4 ըմբիշ (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայտացուցակը

Կիևի մրցաշար. Սարգիս Քոչարյանն ու Արթուր Շահինյանը եզրափակչում են

Հենրիխ Մխիթարյանը և Արթուր Ալեքսանյանն արժանացել են «Հայկյան» մրցանակի

Կիևի մրցաշարին Հայաստանը կներկայանա 10 ըմբիշով

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցն այս տարի նոր շենք կունենա

Հունահռոմեական ոճի ըմբիշները առաջադիմել են վարկանշային աղյուսակում

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Փարիզի մրցաշարը

6 ըմբիշ կմասնակցի Փարիզի միջազգային մրցաշարին

Տեղի է ունեցել տարվա լավագույն մարզիկների պարգևատրումը (լուսանկարներ)

Արթուր Ալեքսանյան.«Հանդիպեցի ֆուտբոլիստների հետ, և նրանք հաղթեցին 3 տարի ընդմիջումից հետո»