Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

bronze medal

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մինչև 98 քաշայինների պայքարում Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ուկրաինացի Դիմիտրի Տիմչենկոյի հետ: Օլիմիպիական խաղերի ոսկե մեդալակիրը երկու մրցափուլի արդյունքում առավելության հասավ Տիմչենկոյի նկատմամբ (5-0) և նվաճեց բրոնզե մեդալ:

Հիշեցնենք՝ Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից ու հասել քառորդ եզրափակիչ, որտեղ զիջել էր նորվեգացի Ֆելիքս Բալդաոֆին (2-2): Քանի որ Արթուրին պարտության մատնած ըմբիշը հասել էր մրցաշարի եզրափակիչ, Ալեքսանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք ստացավ, որտեղ հաղթեց  չեխ Արթուր Օմարովին (4-3):

Իսկ այսօր մրցագորգ դուրս եկած մեր մյուս ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ) և Վաչիկ Եղիազարյանը (130 կգ) չկարողացան մրցանակային տեղեր զբաղեցնել:

Վաղը՝ մայիսի 7-ին, պայքարի մեջ դուրս կգան 71 կգ՝ Ռաֆայել Ալեքսանյանը, 75 կգ՝ Կարապետ Չալյանը, 80 կգ՝ Սարգիս Քոչարյանը, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյանը:


Արթուր Ալեքսանյանը հաղթում է սփոփիչ գոտեմարտում

Արթուր Ալեքսանյանը պարտվում է քառորդ եզրափակչում

Ըմբշամարտի ԵԱ. Ասլանյանը պարտվում է թուրք ըմբիշին, Ղարիբյանը՝ ադրբեջանցուն

Այսօր պայքարի դուրս կգա հունահռոմեական ոճի 4 ըմբիշ (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայտացուցակը

Կիևի մրցաշար. Սարգիս Քոչարյանն ու Արթուր Շահինյանը եզրափակչում են

Հենրիխ Մխիթարյանը և Արթուր Ալեքսանյանն արժանացել են «Հայկյան» մրցանակի

Կիևի մրցաշարին Հայաստանը կներկայանա 10 ըմբիշով

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցն այս տարի նոր շենք կունենա

Հունահռոմեական ոճի ըմբիշները առաջադիմել են վարկանշային աղյուսակում

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Փարիզի մրցաշարը

6 ըմբիշ կմասնակցի Փարիզի միջազգային մրցաշարին

Տեղի է ունեցել տարվա լավագույն մարզիկների պարգևատրումը (լուսանկարներ)

Արթուր Ալեքսանյան.«Հանդիպեցի ֆուտբոլիստների հետ, և նրանք հաղթեցին 3 տարի ընդմիջումից հետո»