Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Աբրահամը նորից կմենամարտի Մարտին Մարեյի հետ

Արթուր Աբրահամ - Մարտին Մարեյ

WBO դասի գերմիջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (45-5) նոյեմբերի 12-ին Մոնտե Կարլոյում մենամարտ կանցկացնի բրիտանացի Մարտին Մարեյի հետ:

Զույգի հաղթողը հնարավորություն կստանա մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսի հետ վիճարկել Աշխարհի չեմպիոնի գոտին: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Արթուր Աբրահամը գոտին զիջեց հենց մեքսիկացուն:

Նախորդ տարվա նոյեմբերին Արթուր Աբրահամն արդեն հաղթել է Մարտին Մարեյին իրենց անդրանիկ մենամարտում: