Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արտակ Եդիգարյանի բենեֆիսը և «Ալաշկերտի» «անձրևային» հաղթանակը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 14-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության է հասել «Բանանցի» նկատմամբ: Դուբլ է ձևակերպել Արտակ Եդիգարյանը: Դաշտի տերերը կարող էին մեծացնել իրենց առավելությունը, սակայն Միհրան Մանասյանը վրիպել է 11-մետրանոց նշակետից: «Բանանցը» 26-րդ րոպեից գործում էր 10 հոգով, քանի որ խաղադաշտից հեռացվել էր դարպասապահ Ստեփան Ղազարյանը: Գրեթե ամբողջ խաղն անցել է հորդառատ անձրևի ուղեկցությամբ:

  • Հանրահայտ երգիչ Սթինգը՝ նրա մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները նրա Englishman in New York երգը ձևափոխել են ու նվիրել Հենրիխ Մխիթարյանին. «Շատ ուրախ եմ այդ փաստի առթիվ: Ինձ դուր է գալիս, երբ երգերը վերադառնում են և օգտագործվում տարբեր նպատակների համար: Երկրպագուները երգում են միասին, և դա գրավիչ է ինձ համար՝ որպես կոմպոզիտորի»:
  • Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Զարյան» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվել է Կիևի «Դինամոյին»: Գեղամ Կադիմյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Զարյան» եզրափակում է լավագույն եռյակը:
  • Իրանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Փադիդեն» հյուրընկալել է «Տրակտորին» և պարտություն կրել նվազագույն հաշվով: Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Փադիդեն» 8-րդ հորիզոնականում է:
  • Իրանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Նաֆտը» սեփական հարկի տակ երկուական գնդակ է փոխանակել «Ֆուլադի» հետ: Անդրանիկ Թեյմուրյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Նաֆտը» 6-րդ տեղում է:
  • Հենրիխ Մխիթարյանը WhoScored-ի կողմից ընդգրկվել է Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության շաբաթվա խորհրդանշական հավաքականում:

jx_JuoK0K38

  • Հենրիխ Մխիթարյանը, գրավելով «Անդերլեխտի» դարպասը, Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում աչքի է ընկել վերջին 4 անընդմեջ արտագնա հանդիպումներում: Մանկունյական թիմի կազմում եվրոգավաթներում վերջին անգամ նման ցուցանիշի էր հասել հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյը:
  • 2017 թ. ապրիլի 17-ից 23-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Զարգացման մրցաշար, որին կմասնակցեն 2002 և 2003 թթ. ծնված երեխաներից բաղկացած 4-ական հավաքական: Հայաստանի Մ-15 հավաքականի (2002 թ.) մրցակիցները կլինեն Կիպրոսի, ՆՀՀ Մակեդոնիայի և Ուզբեկստանի հավաքականները: Հայաստանի Մ-14 հավաքականը կմրցի Բելառուսի, ՆՀՀ Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականների հետ:
  • Ուկրաինայի Երիտասարդական լիգայի 25-րդ տուրում «Ստալ Մ-21»-ը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Դնեպրին»: Արամ Ադամյանը չի հայտնվել հայտացուցակում, իսկ Արթուր Դանիելյանը խաղացել է 90 րոպե: Եղիշե Մելիքյանի գլխավորած «Ստալ Մ-21»-ը 8-րդ հորիզոնականում է:
  • Շվեդիայի 2-րդ դիվիզիոնի 2-րդ տուրում «Լինչյոպինգ Սիթին» մրցակցի հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքիով է ավարտել «Ռինինգեի» հետ հանդիպումը: Լևոն Պաչաջյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

Հենրիխ Մխիթարյանի գոլը հավակնում է այս մրցաշրջանի լավագույն գոլի կոչմանը

Սևիջ. «Մխիթարյանը հիանալի ձեռքբերում է»

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

Հայտնի է՝ քանի տոմս կտրամադրվի «Այաքսին» և «Մանչեսթեր Յունայթեդին» Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի համար

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը