Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արտակ Օսեյան. «Խաղի արդյունքն ահավոր է»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (0-3) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Երկու տարբեր խաղակես անցկացրինք: Առաջին կեսում հավասար խաղ էր գնում, նույնիսկ տարածքային առավելություն ունեինք, բայց երկրորդ կեսում ձախողվեցինք, դրա համար էլ արդյունքն ահավոր ստացվեց:

«Ահավոր» ասելով ի՞նչ նկատի ունեք: Ի՞նչը չբավարարեց այս խաղում:

-Երկրորդ կեսում ոչինչ չբավարարեց: Պաշտպանությունում հուսալի չէինք գործում, գնդակը լավ չէինք խլում, հարձակման ժամանակ դանդաղ էինք: Շարժումն այդքան էլ լավը չէր, սրություն չկար:

Իսկ դա ինչո՞վ է պայմանավորված: 

-Ճիշտն ասած, այս պահին տաք գլխով լիարժեք պատասխան տալ չեմ կարող: Պետք է վերլուծենք:

Վերջին մեկ ամսվա ընթացքում գլխավորել եք Մ-17 և Մ-19 հավաքականները: Չե՞ք կարծում՝ Ձեր բացակայությունը թիմում ազդում է արդյունքների վրա:

-Ճիշտն ասած, չեմ կարծում, որ դա է պատճառը, որովհետև մենք մարզչական շտաբ ունենք: Իմ չլինելն այդքան էլ էական չէ:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»