Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արտակ Օսեյան. «Մեր ֆուտբոլիստները հանդես եկան մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը «Բանանցի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3-0) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Սկզբունքային խաղ էր մեզ համար: Երեք միավորը չափազանց կարևոր էր, ուստի մեր ֆուտբոլիստները մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ խաղացին, որակական առումով էլ ավելի լավ էր, քան նախորդ խաղում:

Արամ Շահնազարյանը բացակայում էր: Ի՞նչն էր պատճառը:

-Պատճառը վնասվածքն էր:

«Փյունիկից» ընդամենը մեկ ֆուտբոլիստ՝ Արթուր Քարտաշյանն է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, թեև սովորաբար ընտրանուն են միանում Ձեր թիմի ավելի շատ խաղացողներ: Դա անսպասելի չէ՞ Ձեզ համար: 

-Հաշվի առնելով գարնանային հատվածում մեր առաջին երկու հանդիպումները՝ այդպես էլ պետք է լիներ, քանի որ այդքան էլ լավ հանդես չէինք գալիս:

Ակումբային ֆուտբոլում արդեն դադար է հայտարարվել՝ կապված հավաքականների ելույթների հետ: Ինչպե՞ս եք անցկացնելու այս ժամանակահատվածը: 

-Ինչպես միշտ, «Փյունիկից» շատ ֆուտբոլիստներ են մեկնելու երիտասարդական հավաքական: Ով էլ կմնա թիմում, կաշխատենք նրանց հետ:

Ինչո՞ւմն էր կայանում «Փյունիկի»՝ այսօրվա խաղային մարտավարությունը: 

-Մենք գիտեինք, որ «Բանանցը» սիրում է խաղալ կարճ և միջին տարածության փոխանցումներով, ուստի փորձում էինք բարձր պրեսինգի դիմել, ճնշել մրցակցին, իսկ գնդակը խլելուց հետո էլ շատ արագ ազատ տարածություններ ներխուժել: Կարծում եմ՝ հաշիվը վկայում է, որ ճիշտ մարտավարություն էինք ընտրել:

Իսկ ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստը՝ Արթուր Քարտաշյանը, արժանի՞ է այդ հրավերին: 

-Եթե հրավիրել են, ուրեմն՝ արժանի է: Կարծում եմ՝ նորմալ մարզավիճակում է:

Թիմի նորեկի՝ Գևորգ Հարությունյանի առաջին երկու ելույթները թիմում ի՞նչ տպավորություն են թողնում: 

-Նա շատ լավ տպավորություն է թողնում: Գևորգը խաղից խաղ ավելացնում է: Վստահ եմ՝ աստիճանաբար ավելի լավ է հանդես գալու:


Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

Արտակ Օսեյանը «Փյունիկի» 9 և «Բանանցի» 10 ֆուտբոլիստների հրավիրել է Մ-19 հավաքական

Արտակ Օսեյան. «Այս հաղթանակը մեծ քայլ էր դեպի Եվրոպա»

Արտակ Օսեյան. «Ունենք խնդիրներ, որոնց լուծումները գտնելու կարիք կա»

Արտակ Օսեյան. «Քանի դեռ ունենք տեսական շանսեր, կպայքարենք չեմպիոնության համար»

Արտակ Օսեյան. «Հաղթանակը ոչինչ չի նշանակում. կողմերի շանսերը 50-50 եմ գնահատում»

Արտակ Օսեյան. «Խաղի արդյունքն ահավոր է»

Արտակ Օսեյանը Հայաստանի Մ-17 հավաքական է հրավիրել 23 ֆուտբոլիստների

Արտակ Օսեյան. «Դարպասապահի սխալների պատճառը երևի անլուրջ վերաբերմունքն էր»

Վարդան Մինասյանի որոշմամբ՝ Արտակ Օսեյանը նշանակվել է Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ

Արտակ Օսեյան. «Եթե ամեն օր հետևեիք «Փյունիկի» մարզումներին՝ կհասկանայիք, որ տեղի ունեցածն անակնկալ չէ»

Արտակ Օսեյան. «Ձմռանը նոր ֆուտբոլիստներ հրավիրելն ինքնանպատակ չէ»