Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արտակ Օսեյան. «Քանի դեռ ունենք տեսական շանսեր, կպայքարենք չեմպիոնության համար»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը «Գանձասար-Կապանից» կրած պարտությունից հետո (1-2) խոսել է հանդիպումից իր տպավորությունների մասին.

-Ցավալի պարտություն կրեցինք: Մրցակիցն այսօր ավելի էֆեկտիվ էր հարձակման գծում, որի հետևանքով էլ պարտվեցինք:

Ձեր թիմի բաց թողած գոլերը ֆուտբոլիստների անհատական սխալների արդյունք էին: Դա ինչո՞վ է պայմանավորված:

-Առաջին գոլի դրվագում մենք անկյունայինի իրավունք էին ստացել, և, բնական է, պաշտպանները միացել էին գրոհին, սակայն գնդակը կորցրինք և հակագրոհի պատճառով գոլ բաց թողեցինք: Իսկ երկրորդ գնդակի դեպքում մեր աջ պաշտպանը վնասվածք էր ստացել, խաղադաշտից դուրս էր, այդ կողմում մեկ ֆուտբոլիստ քիչ էինք: Գնդակն արագ խաղարկեցինք և կորցնելուց հետո մրցակիցը 11-մետրանոց վաստակեց: Չեմ կարևորում անհատական սխալները:

Մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հանդիպումն անցկացրիք: Ֆուտբոլիստների մոտ հոգնածություն նկատվե՞ց:

-Մեզ համար դժվար է, քանի որ ֆուտբոլիստների մեծ ընտրություն չունենք, գրեթե միշտ նույն կազմով ենք հանդես գալիս:

Գևորգ Հարությունյանը, ով ձմռանն էր միացել թիմին, մեկնարկային խաղերում լավ տպավորություն էր թողնում, բայց վերջին հանդիպումներում բավականին պասիվ է գործում: Ի՞նչն է պատճառը:

-Ճիշտ եք նկատել: Գևորգը վերջին երեք խաղերում իր մակարդակի վրա չէ: Այս պահին կոնկրետ պատասխան չունեմ: Նա պրոֆեսինալ է, մարզումներին ամբողջությամբ նվիրվում է, բայց ինչ-որ բան չի ստացվում: Անկեղծ ասած, ամբողջ թիմի մոտ էլ լիարժեք չի ստացվում:

Երկու առաջատարիներից թիմը հետ է մնացել արդեն 9 միավորով: Կարո՞ղ ենք ասել, որ չեմպիոնության մասին մտածելն այլևս ավելորդ է: 

-Քանի դեռ ունենք տեսական շանսեր, կպայքարենք չեմպիոնության համար: Ամեն խաղին մասնակցելու ենք հաղթելու համար: Վերջում արդեն կհաշվենք, թե քանի միավոր ենք վաստակել:

Տնային և արտագնա խաղերում հավասարաչափ միավորներ եք վաստակել: Դա բացասակա՞ն է, թե՞ դրական գործոն է: 

-Անկեղծ ասած, այդքան էլ էական չէ այդ գործոնը: Բացի «Շիրակի» հանդիպումներից՝ բոլոր խաղերը կայանում են Երևանում, ուստի դա այդքան էլ էական չէ: Ֆուտբոլիստների համար էլ տանը կամ դրսում խաղալն առանձնակի նշանակություն չունի:


Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

Արտակ Օսեյանը «Փյունիկի» 9 և «Բանանցի» 10 ֆուտբոլիստների հրավիրել է Մ-19 հավաքական

Արտակ Օսեյան. «Այս հաղթանակը մեծ քայլ էր դեպի Եվրոպա»

Արտակ Օսեյան. «Ունենք խնդիրներ, որոնց լուծումները գտնելու կարիք կա»

Արտակ Օսեյան. «Հաղթանակը ոչինչ չի նշանակում. կողմերի շանսերը 50-50 եմ գնահատում»

Արտակ Օսեյան. «Խաղի արդյունքն ահավոր է»

Արտակ Օսեյան. «Մեր ֆուտբոլիստները հանդես եկան մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ»

Արտակ Օսեյանը Հայաստանի Մ-17 հավաքական է հրավիրել 23 ֆուտբոլիստների

Արտակ Օսեյան. «Դարպասապահի սխալների պատճառը երևի անլուրջ վերաբերմունքն էր»

Վարդան Մինասյանի որոշմամբ՝ Արտակ Օսեյանը նշանակվել է Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ

Արտակ Օսեյան. «Եթե ամեն օր հետևեիք «Փյունիկի» մարզումներին՝ կհասկանայիք, որ տեղի ունեցածն անակնկալ չէ»

Արտակ Օսեյան. «Ձմռանը նոր ֆուտբոլիստներ հրավիրելն ինքնանպատակ չէ»