Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արտակ Օսեյան. «Հաղթանակը ոչինչ չի նշանակում. կողմերի շանսերը 50-50 եմ գնահատում»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բանանցի» նկատմամբ հաղթանակից հետո (2-1) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Արդեն երկրորդ խաղն է, որ հանդիպումը լավ ենք սկսում, բայց վերջնամասը նյարդային է ստացվում: Դա կապում եմ նաև այն հանգամանքի հետ, որ գավաթային հանդիպում էր, և արդյունքը ճնշում էր: Այս հաղթանակը ոչինչ չի նշանակում. կողմերի՝ եզրափակիչ դուրս գալու շանսերը 50-50 եմ գնահատում:

Նախորդ խաղի համեմատ միայն Պետրոս Ավետիսյանն էր նորեկ հիմնական կազմում: Ինչպե՞ս էիք կարողացել հասնել նրան, որ թիմն այսօր հոգնած տեսք չուներ: 

-Մենք ամսի 7-ին էինք խաղացել, և տղաները վերականգնողական գործընթաց անցան, հանգիստ տվեցինք: Մյուս կողմից էլ, խաղի կարևորությունն էմոցիոնալ լիցքեր էր տվել: Սակայն, խաղի վերջնամասը ցույց տվեց, որ լիարժեք չէինք վերականգնվել, ֆիզիկականի հետ որոշակի խնդիրներ կային:

Վարդան Պողոսյանի փոխարինումն ինչո՞վ էր պայմանավորված: 

-Ցանկանում էինք թարմություն մտցնել հարձակման գծում: Փորձում էինք ճնշում գործադրել մրցակցի պաշտպանների վրա: Բացի այդ, Էրիկ Պետրոսյանն արագավազ է և պետք է օգներ մեզ հակագրոհների ժամանակ:

Վերջին հանդիպումներում Ձեր թիմի ֆուտբոլիստներն անհատական սխալներ են թույլ տալիս, ինչի պատճառով գոլեր եք բաց թողնում: Դա ինչի՞ հետ եք կապում: 

-Եկեք չմոռանանք, որ նրանք երիտասարդ ֆուտբոլիստներ են: Առաջնությունն էլ վերջնական և կարևոր փուլում է գտնվում: Նյարդերը կարող են տեղի տալ: Բայց մենք այս առումով աշխատելու տեղ ունենք:

Ալիկ Առաքելյանն ու Արամ Շախնազարյանը մրցաշրջանի առաջին հատվածում համարվում էին հիմնական կազմի ֆուտբոլիստներ, բայց վերջին շրջանում միայն փոխարինման են դուրս գալիս; Ի՞նչն է պատճառը: 

-Նրանց մարզավիճակն այս պահին 100%-անոց չէ, դրա համար էլ քիչ են խաղում: Երբ հաղթեն իրենց մրցակիցներին հիմնական կազմում հայտնվելու համար, նրանք հանդես կգան:

Ալիկ Առաքելյանին հաճախ օգտագործում եք աջ պաշտպանի դիրքում…

-Ստիպված ենք գնում այդ քայլին: Ալիկը տարբեր դիրքերում կարողանում է խաղալ, դրա համար էլ այդ փոխարինումն անում ենք:


Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

Արտակ Օսեյանը «Փյունիկի» 9 և «Բանանցի» 10 ֆուտբոլիստների հրավիրել է Մ-19 հավաքական

Արտակ Օսեյան. «Այս հաղթանակը մեծ քայլ էր դեպի Եվրոպա»

Արտակ Օսեյան. «Ունենք խնդիրներ, որոնց լուծումները գտնելու կարիք կա»

Արտակ Օսեյան. «Քանի դեռ ունենք տեսական շանսեր, կպայքարենք չեմպիոնության համար»

Արտակ Օսեյան. «Խաղի արդյունքն ահավոր է»

Արտակ Օսեյան. «Մեր ֆուտբոլիստները հանդես եկան մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ»

Արտակ Օսեյանը Հայաստանի Մ-17 հավաքական է հրավիրել 23 ֆուտբոլիստների

Արտակ Օսեյան. «Դարպասապահի սխալների պատճառը երևի անլուրջ վերաբերմունքն էր»

Վարդան Մինասյանի որոշմամբ՝ Արտակ Օսեյանը նշանակվել է Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ

Արտակ Օսեյան. «Եթե ամեն օր հետևեիք «Փյունիկի» մարզումներին՝ կհասկանայիք, որ տեղի ունեցածն անակնկալ չէ»

Արտակ Օսեյան. «Ձմռանը նոր ֆուտբոլիստներ հրավիրելն ինքնանպատակ չէ»