Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արտակ Օսեյան. «Այս հաղթանակը մեծ քայլ էր դեպի Եվրոպա»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Բանանցի» հետ պատասխան հանդիպումից հետո (1-0) կայացած մամուլի ասուլիսում ասել է հետևյալը.

-Խաղի կարևորությունը չափազանց մեծ էր: Մեր ֆուտբոլիստները նախորդ խաղից ճիշտ հետևություններ էին արել: Ամեն դեպքում, այս հաղթանակը մեծ քայլ էր դեպի Եվրոպա:

«Արարատից» կրած պարտությունից հետո նշել էիք, որ թիմը կազմակերպված չէր գործում, իսկ այսօր՝ 3 օր անց, լրիվ հակառակ պատկերն էր: Ի՞նչ էր հաջողվել փոխել այս կարճ հատվածում:

-Մենք զրույց ունեցանք ֆուտբոլիստների հետ, նրանք էլ ճիշտ հետևություններ արեցին: Իրոք, այսօր շատ լավ հանդես եկան նախորդ խաղի համեմատ:

Ո՞րն էր Պետրոս Ավետիսյանի բացակայության պատճառը:

-Նա նախորդ խաղին մկանային վնասվածք էր ստացել, դրա համար էլ այսօր հայտավորված չէր:

Կարելի՞ է ասել, որ առաջնությունում առաջատարներից հետ մնալը «Փյունիկի» համար լրացուցիչ շարժառիթ դարձավ գավաթի խաղարկությունում:

-Մենք չենք տարանջատում մրցաշարերը: Իհարկե, շատ ուրախ ենք, որ տիտղոս նվաճելու հնարավորություն ունենք: Անկախ նրանից՝ առաջնությունում հետ ենք մնացել առաջատարներից, թե ոչ, այդ տրամադրվածությունն այսօր պետք է լիներ:

Թիմի հարձակման գծի ֆուտբոլիստների ելույթից գո՞հ եք՝ հաշվի առնելով, որ արդյունավետ չեն գործում վերջին հանդիպումներում:

-Եթե խոսքը Վարդան Պողոսյանի մասին է, ապա նա այսօր չափազանց մեծ ծավալի աշխատանք կատարեց, անընդհատ ճնշում էր մրցակցի պաշտպաններին, ազատ տարածություններ փնտրում: Այդ առումով, իհարկե, գոհ եմ: Բայց, հարձակվողի գլխավոր խնդիրը գոլ խփելն է: Ինչ վերաբերում է ընդհանուր հարձակման գծի ելույթին, ապա նշեմ, որ խաղի կարևորությունը լարվածություն էր մտցրել, և խոտանը մի փոքր շատ էր: Այսօր գլխավորն արդյունքն էր, իսկ խաղի որակը երկրորդ պլան էր մղվել:

Առաջին խաղում հաղթել էիք 2-1 հաշվով: Այսօր գոլ խփելու առաջնային խնդիր դրվա՞ծ էր ֆուտբոլիստների առջև:

-Իհարկե, դրված էր: Ճիշտ է, այսօր ավելի շատ երկրորդ համարով խաղացինք՝ հաշվի առնելով առաջին խաղի արդյունքը, բայց մեր նպատակն անպայման գոլ խփելն էր: Պետք է օգտագործեինք ազատ տարածությունները:

Այսօր «Բանանցի» կոմբինացիոն խաղը չստացվեց: Ինչպե՞ս ստացվեց հասնելու դրան: 

-Պաշտպանության միասնական խաղի շնորհիվ: «Բանանցի» խաղաոճը մարզչի փոփոխությունից հետո փոխվել է: Մենք գիտեինք, որ նրանք այժմ դավանում են միջին և երկար տարածության փոխանցումները, անկյունագծերը փոխում են, փորձում են արագ տեղափոխել գնդակը, ուստի մենք թիմն ավելի կոմպակտ դասավորեցինք, որ այդ ազատ տարածություններից զրկենք:


Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

Արտակ Օսեյանը «Փյունիկի» 9 և «Բանանցի» 10 ֆուտբոլիստների հրավիրել է Մ-19 հավաքական

Արտակ Օսեյան. «Ունենք խնդիրներ, որոնց լուծումները գտնելու կարիք կա»

Արտակ Օսեյան. «Քանի դեռ ունենք տեսական շանսեր, կպայքարենք չեմպիոնության համար»

Արտակ Օսեյան. «Հաղթանակը ոչինչ չի նշանակում. կողմերի շանսերը 50-50 եմ գնահատում»

Արտակ Օսեյան. «Խաղի արդյունքն ահավոր է»

Արտակ Օսեյան. «Մեր ֆուտբոլիստները հանդես եկան մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ»

Արտակ Օսեյանը Հայաստանի Մ-17 հավաքական է հրավիրել 23 ֆուտբոլիստների

Արտակ Օսեյան. «Դարպասապահի սխալների պատճառը երևի անլուրջ վերաբերմունքն էր»

Վարդան Մինասյանի որոշմամբ՝ Արտակ Օսեյանը նշանակվել է Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ

Արտակ Օսեյան. «Եթե ամեն օր հետևեիք «Փյունիկի» մարզումներին՝ կհասկանայիք, որ տեղի ունեցածն անակնկալ չէ»

Արտակ Օսեյան. «Ձմռանը նոր ֆուտբոլիստներ հրավիրելն ինքնանպատակ չէ»