Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը «Բանանցի» հետ ոչ-ոքիից հետո (0-0) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը.

-Հետաքրքիր խաղ ստացվեց: Երկկողմանի որակյալ հանդիպում էր, գոլային պահերով հարուստ: Իհարկե, ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել:

«Փյունիկի» կազմից այսօր բացակայում էին հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Մենք կադրային լուրջ խնդիրներ ունեինք: Արթուր Քարտաշյանը որակազրկված էր, իսկ Նարեկ Ասլանյանը, Վարդան Պողոսյանը, Ռազմիկ Հակոբյանը և Պետրոս Ավետիսյանը վնասվածքներ ունեն:

Իսկ ո՞րն է վնասվածքների նման առատության պատճառը: Միգուցե խիտ խաղացա՞նկը: 

-Իհարկե, առաջնության վերջնամասն է, այդ տղաներն էլ ամբողջ մրցաշրջանի ընթացքում շատ քիչ փոփոխություններով են խաղացել: Այդ ծանրաբեռնվածությունն օրգանիզմի վրա իր ազդեցությունը թողել է:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)