Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արսենալը» մեգա-պայմանագիր է առաջարկել Օզիլին

«Արսենալի» ղեկավարությունը կիսապաշտպան Մեսութ Օզիլին նոր պայմանագիր է առաջարկել՝ շաբաթական 280 հազար ֆունտ աշխատավարձով, տեղեկացնում է Mirror-ը:

Այնուամենայնիվ, Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ:

28-ամյա ֆուտբոլիստին «Արսենալը» ձեռք էր բերել 2013 թվականին ռեկորդային 42,5 մլն տրանսֆերային արժեքով: Ներկայումս Օզիլը ստանում է շաբաթական 143 հազար ֆունտ աշխատավարձ, որը բոնուսների հետ միասին կազմում է շուրջ 200 հազար ֆունտի:

Ավելի վաղ Օզիլը հայտարարել էր, որ կշարունակի ելույթները «Զինագործների» կազմում, եթե լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չհեռանա:

«Այստեղ եմ ավելի շատ Արսեն Վենգերի պատճառով, նա է ինձ բերել այս թիմ և նա է այն մարդը, ով ինձ վստահում է: Ակումբի ղեկավարությունը գիտի, որ ես անհանգստացած եմ նրա ապագայով»:


L’Equipe. Վենգերը կերկարաձգի պայմանագիրը

Սանչեսի գործակալը բանակցություններ է վարում գրանդ ակումբի հետ

Վենգեր. «Մենք փետրվարին նման էինք բռնցքամարտիկի, ով երկու անգամ նոկդաունի է ենթարկվել»

Վենգերը նշել է այն ֆուտբոլիստին, ում կցանկանար «Արսենալում» տեսնել առաջիկա 10 տարիներին

Marca. «Արսենալը» արդեն փոխարինող է գտել Արսեն Վենգերին

Ջեյմի Կարագեր. «Ոչ մի հայր չի ցանկանա իր դստերը տեսնել «Արսենալի» խաղացողներից մեկի կողքին»

Վենգերը հայտնել է Սանչեսի որոշման մասին

AS. Պերեսը Զիդանի փոխարեն ցանկանում է թիմ հրավիրել Վենգերին

Վենգեր. «Թոշակի անցնելը հավասար է մահվան ինձ համար»

Ընդամենը 500 հանդիսական 35000-անոց մարզադաշտում, և պաստառ, որի վրա գրված էր «Wenger Out»

Վենգերը կմնա «Արսենալում» և ձեռք կբերի 3 ֆուտբոլիստի տրանսֆերը

«Արսենալը» փոխարինող է գտել Արսեն Վենգերին. Լոնդոնցիները արդեն առաջարկություն են արել նոր մարզչին

Վենգերը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Օզիլ. «Սխալ կլինի ասել, թե իմ ապագան պայմանավորված է միայն Վենգերով»

Վենգեր. «Էնրիկեն հիմար էր 2 շաբաթ առաջ,հիմա հերոս է,այսպիսին է՝ մեր աշխատանքը»

Երկրպագուները պահանջում են Վենգերի հրաժարականը (տեսանյութ)