Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արսեն Բեգլարյանը տարիքային 3-րդ ռեկորդն է սահմանել

Առաջնության 23-րդ տուրում «Բանանցի» հետ մրցավեճում «Ալաշկերտի» 24-ամյա դարպասապահ Արսեն Բեգլարյանը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում 117-րդ խաղն անցկացրեց և տարիքային նոր ռեկորդ սահմանեց: Նա գերազանցեց Գառնիկ Հովհաննիսյանի տարիքային ռեկորդը, ով 24 տարեկանում դարպասապահներից բոլորից շատ՝ 116 խաղ էր անցկացրել բարձրագույն խմբում:

Արսեն Բեգլարյանն արդեն տարիքային 3-րդ ռեկորդը սահմանեց: Մինչ այդ նրան էին պատկանում նաև 22 և 23 տարեկան դարպասապահների մեջ ռեկորդային ցուցանիշները:

Արսեն Բեգլարյանը ՀՀ առաջնություններում ելույթները սկսել է դարպասապահի համար բավական երիտասարդ տարիքում՝  19 տարեկանում 2012/13թթ. մրցաշրջանում պաշտպանելով Կապանի «Գանձասարի» դարպասը: Պատանի դարպասապահն անցկացրած 25 հանդիպումներում նույնքան գոլ բաց թողեց, 11 խաղում դարպասը պահեց անառիկ:

2014/15թթ. առաջնության մեկնարկի շեմին Բեգլարյանն ընդունեց «Ուլիսի» հրավերը՝ հուսալիորեն պաշտպանելով թիմի դարպասը: Հաջորդ մրցաշրջանում արդեն զգալի փորձ ունեցող դարպասապահը հանդես եկավ «Միկայում», որի լուծարումից հետո տեղափոխվեց «Ալաշկերտ»:

2015թ. Արսեն Բեգլարյանը տարիքային առաջին ռեկորդը սահմանեց՝ գերազանցելով 22 տարեկանում Գևորգ Կասպարովի ցուցանիշը (84 խաղ): Իսկ անցյալ տարի նա գերազանցեց Գառնիկ Հովհաննիսյանի ռեկորդային ցուցանիշը, ով դարպասապահներից 23 տարեկանում բոլորից շատ՝ 95 խաղ էր անցկացրել:

Արսեն Բեգլարյանն իր ներկայիս տեմպերով զգալիորեն գերազանցում է ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով դարպասապահների մեջ ռեկորդակիր Գևորգ Կասպարովին: Վերջինս 24 տարեկանում 96 խաղ էր անցկացրել: Սակայն պետք է հաշվի առնել, որ 17 տարեկանում բարձրագույն խմբում ելույթները սկսած Կասպարովը 3 տարի (2003, 2007 և 2013թթ.) ընդհանրապես բացակայել է Հայաստանից, իսկ որոշ տարիներին էլ Իրանից վերադառնալով, կես մրցաշրջան է անցկացրել հայկական ակումբներում:

Ընթացիկ առաջնության ամենատարեց մասնակիցն այս տարի դեռևս խաղադաշտ դուրս չի եկել: Կասպարովի առաջին խաղը կլինի 37-ամյա դարպասապահի 295-րդ հանդիպումը բարձրագույն խմբում: Նա կգերազանցի նախկին շիրակցի Ռայմոնդ Զադուրյանի տարիքային ռեկորդը, ով 37 տարեկանում 261 խաղ է անցկացրել:

VivaroNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով դարպասապահների տարիքային ռեկորդները:

Տարիք Դարպասապահ Ակումբ Խաղ Թվական
16 Հայկ Դանիելյան «Բանանց» 6 1993
17 Արմեն Հովհաննիսյան «Կոտայք» 25 1992
18 Ապուլա Բետե «Փյունիկ» 46 2004
19 Ապուլա Բետե «Փյունիկ» 58 2005
20 Արմեն Հովհաննիսյան «Կոտայք» 66 1995
21 Արմեն Հովհաննիսյան «Կոտայք» 76 1996
22 Արսեն Բեգլարյան «Ուլիս», «Միկա» 91 2015
23 Արսեն Բեգլարյան «Միկա», «Ալաշկերտ» 111 2016
24 Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ» 117 2017
25 Կարեն Բաբայան «Բանանց» 125 2002
26 Գևորգ Կասպարով «Փյունիկ» 137 2006
27 Ֆելիքս Հակոբյան «Միկա» 139 2008
28 Գևորգ Կասպարով «Ուլիս» 150 2008
29 Գևորգ Կասպարով «Ուլիս» 162 2009
30 Գևորգ Կասպարով «Միկա» 173 2010
31 Գևորգ Կասպարով «Միկա» 198 2011
32 Գևորգ Կասպարով «Միկա» 222 2012
33 Էդիկ Երիցյան «Դինամո-Զենիթ» 189 2004
34 Գևորգ Կասպարով «Միկա» 250 2014
35 Գևորգ Կասպարով «Միկա», «Ալաշկերտ» 276 2015
36 Գևորգ Կասպարով «Ալաշկերտ» 294 2016
37 Ռայմոնդ Զադուրյան «Շիրակ» 261 2008
40 Սլավա Սուքիասյան «Լեռնագործ» 78 2005

Աշոտ Հայրապետյան


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»