Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արոնյանն իր օգտին 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում ընթացող շախմատի Գրան Պրիի խաղարկության 5-րդ տուրում Լևոն Արոնյանը մրցում էր առաջատարներից մեկի՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Ինչպես նախորդ 4 տուրերում, այս անգամ էլ Արոնյանը կիսեց միավորը՝ մրցակցի հետ հաշտություն կնքելով 43-րդ քայլին:

5 տուրից հետո Արոնյանը 2,5 միավորով ընթանում է 9–րդ տեղում: Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ հաջորդ օրը կայանալիք 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կխաղա Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ, ով հաշտություն կնքեց Լի Չաոյի հետ:

3,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Շահրիյար Մամեդյարովն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մամեդյարովը ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ: 3-ական միավորով առաջատարներին հետապնդում են Մայքլ Ադամսը, Դմիտրի Յակովենկոն, Ալեքսանդր Գրիշչուկն ու Հիկարու Նակամուրան:

Ադամսը պարտության մատնեց Ջոն Լյուդվիգ Համերին, Յակովենկոն հաղթեց Ալեքսանդր Ռյազանցևին, Գրիշչուկն առավելության հասավ Պավել Էլյանովի նկատմամբ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց Եվգենի Տոմաշևսկի-Ռիչարդ Ռապորտ, Սալեհ Սալեմ-Հոու Յիֆան, Դին Լիժեն-Յան Նեպոմնյաշչի պարտիաներում:


GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանն այս տարի իր առաջին մրցանակը շահեց

GRENKE Chess Classic. Արոնյանը ժամկետից շուտ նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և ամրապնդեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Grand Chess Tour-ում Արոնյանի մեկնարկը կկայանա Լյովենում

Լևոն Արոնյանը վատթարացրել է ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց պարտությամբ

Լևոն Արոնյանը կրկին բավարարվեց կես միավորով

Ոչ-ոքիների համաճարակ Գրան Պրիի մրցաշարում

Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել

Արոնյանը կրկին հաշտություն կնքեց

Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը