Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել

Մեկօրյա ընդմիջումից հետո Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում ընթացող շախմատի Գրան Պրիի խաղարկության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝  անցկացնելով 6-րդ տուրի հանդիպումները:

Լևոն Արոնյանին այս անգամ էլ չհաջողվեց մրցաշարում առաջին հաղթանակը տոնել: Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ մրցախաղում Արոնյանը 48-րդ քայլին հաշտություն կնքեց, որն արդեն 6-րդ անընդմեջ ոչ-ոքին էր:

6 տուրից հետո Արոնյանը 3 միավորով ընթանում է 11–րդ տեղում: Վաղը կայանալիք 7-րդ տուրում հայ գրոսմայստերը սևերով կխաղա Ռիչարդ Ռապորտի հետ, ով հաղթեց Ալեքսանդր Ռյազանցևին:

4-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Շահրիյար Մամեդյարովն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որոնք հաշտություն կնքեցին համապատասխանաբար Դմիտրի Յակովենկոյի և Մայքլ Ադամսի հետ:

Վերջիններս Յան Նեպոմնյաշչու, Ալեքսանդր Գրիշչուկի և Հիկարու Նակամուրայի  հետ 3,5-ական միավորով հետապնդում են առաջատարներին: Նեպոմնյաշչին հաղթեց Լի Չաոյին, Նակամուրան ու Գրիշչուկը միմյանց հետ հաշտություն կնքեցին:

Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Հոու Յիֆան-Դին Լիժեն, Պավել Էլյանով- Եվգենի Տոմաշևսկի, Ջոն Լյուդվիգ Համեր-Սալեհ Սալեմ պարտիաներում:


GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանն այս տարի իր առաջին մրցանակը շահեց

GRENKE Chess Classic. Արոնյանը ժամկետից շուտ նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և ամրապնդեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Grand Chess Tour-ում Արոնյանի մեկնարկը կկայանա Լյովենում

Լևոն Արոնյանը վատթարացրել է ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց պարտությամբ

Լևոն Արոնյանը կրկին բավարարվեց կես միավորով

Ոչ-ոքիների համաճարակ Գրան Պրիի մրցաշարում

Արոնյանն իր օգտին 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց

Արոնյանը կրկին հաշտություն կնքեց

Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը