Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում ընթացող շախմատի Գրան Պրիի խաղարկության 3-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան: Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցավեճում Լևոնն արդեն 20-րդ քայլին հաշտություն կնքեց:

3-րդ տուրից հետո Արոնյանը 1,5 միավորով բաժանում է 5-14–րդ տեղերը: Վաղը կայանալիք 4-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Ալեքսանդր Ռյազանցևի հետ:

3-րդ տուրն առատ էր ոչ-ոքիներով: Եվս 7 պարտիաներում նման արդյունք գրանցվեց: Հաշտություն կնքեցին նաև  Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Շահրիյար Մամեդյարովը, Մայքլ Ադամսն ու Պավել Էլյանովը,  Դին Լիժենն ու Ջոն Լյուդվիգ Համերը, Ֆրանցիսկո Վալյեխոն ու Յան Նեպոմնյաշչին, Հոու Յիֆանն ու Դմիտրի Յակովենկոն, Ալեքսանդր Ռյազանցևն ու Լի Չաոն, Եվգենի Տոմաշևսկին ու Սալեհ Սալեմը:

Տուրում միակ հաղթանակը տոնեց Հիկարու Նակամուրան, ով մրցում էր Ռիչարդ Ռապորտի հետ: Նակամուրան Ադամսի և Մամեդյարովի հետ 2 միավորով հետապնդում է աղյուսակը գլխավորող Մաքսիմ Վաշիե-Լագրավին, ով կես միավոր ավելին է վաստակել:


GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանն այս տարի իր առաջին մրցանակը շահեց

GRENKE Chess Classic. Արոնյանը ժամկետից շուտ նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և ամրապնդեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Grand Chess Tour-ում Արոնյանի մեկնարկը կկայանա Լյովենում

Լևոն Արոնյանը վատթարացրել է ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց պարտությամբ

Լևոն Արոնյանը կրկին բավարարվեց կես միավորով

Ոչ-ոքիների համաճարակ Գրան Պրիի մրցաշարում

Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել

Արոնյանն իր օգտին 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց

Արոնյանը կրկին հաշտություն կնքեց