Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արոնյանը կրկին հաշտություն կնքեց

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում ընթացող շախմատի Գրան Պրիի խաղարկությունում Լևոն Արոնյանին առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակ տոնել: 4-րդ տուրում էլ Արոնյանը բավարարվեց ոչ-ոքիով՝ 29-րդ քայլին հաշտություն կնքելով Ալեքսանդր Ռյազանցևի հետ:

4 տուրից հետո Արոնյանը 2 միավորով բաժանում է 4-15–րդ տեղերը: Վաղը կայանալիք 5-րդ տուրում հայ գրոսմայստերը սևերով կխաղա առաջատարներից մեկի՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, ով հաշտություն կնքեց Հիկարու Նակամուրայի հետ:

Ոչ-ոքի ավարտ ունեցան նաև Յան Նեպոմնյաշչի-Ալեքսանդր Գրիշչուկ, Դմիտրի Յակովենկո-Դին Լիժեն, Ջոն Լյուդվիգ Համեր-Ֆրանցիսկո Վալյեխո, Ռիչարդ Ռապորտ-Սալեհ Սալեմ, Պավել Էլյանով-Հու Յիֆան պարտիաները:

3-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Շահրիյար Մամեդյարովն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որոնց կես միավոր է զիջում Հիկարու Նակամուրան: Մամեդյարովը հաղթեց Մայքլ Ադամսին: Տուրում գրանցված մյուս հաղթանակը տարավ Լի Չաոն՝ պարտության մատնելով Եվգենի Տոմաշևսկուն:


GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանն այս տարի իր առաջին մրցանակը շահեց

GRENKE Chess Classic. Արոնյանը ժամկետից շուտ նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և ամրապնդեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Grand Chess Tour-ում Արոնյանի մեկնարկը կկայանա Լյովենում

Լևոն Արոնյանը վատթարացրել է ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց պարտությամբ

Լևոն Արոնյանը կրկին բավարարվեց կես միավորով

Ոչ-ոքիների համաճարակ Գրան Պրիի մրցաշարում

Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել

Արոնյանն իր օգտին 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց

Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը