Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արմեն Համբարձումյան. «Իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու Հայաստանի հավաքականում»

«Մորդովիայի» կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու փաստը: 23-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ հանդես է եկել Ռուսաստանի Մ-16-ից մինչև Մ-21 հավաքականներում:

Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հունիսի 4-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Սենթ Քիթս և Նևիսի հետ, իսկ հունիսի 10-ին 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում հյուրընկալվելու է Չեռնոգորիայի ընտրանուն:

«Երբ իմացա Հայաստանի հավաքականից ստացված հրավերի մասին, հիանալի զգացողություններ ունեցա: Թիմի բոլոր տղաները շնորհավորեցին: Ինձ համար շատ ուրախալի է: Հայաստանն իմ պատմական հայրենիքն է: Այժմ իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու հավաքականում, որպեսզի միշտ հրավերներ ստանամ: Ցանկանում եմ հանդես գալ իմ հայրենիքի պատվի համար: Մարզիչների հետ առայժմ չեմ խոսել: Չի ստացվել, դեռևս առիթ չի եղել:

«Մորդովիայի» գլխավոր մարզչի հետ չենք խոսել այն թեմայից, որ արդեն լեգեոներ եմ համարվելու: Ակումբի առջև այժմ այլ խնդիրներ են, թիմում բոլորը մտածում են միայն ակումբային ելույթների մասին: Ինձ ասացին, որ գնամ և տեսնեմ: Ամեն դեպքում, դա քայլ առաջ կլինի:

Երբ հանդես ես գալիս Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում, բնական է, ազգային ընտրանի հրավիրվելու միտք էլ է առաջանում: Բայց եթե օբյեկտիվ լինենք, ապա այդպիսի հնարավորություն չի եղել: Ուստի ես ինչո՞ւ պետք է մերժեի Հայաստանի հավաքականի հրավերը: Այն իմ երկիրն է: Ես միայն ուրախությամբ և հաճույքով եմ խաղալու նրա կազմում»,- ասել է Համբարձումյանը «Чемпионат»-ին տված հարցազրույցում:


Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Դավիթ Յուրչենկոն ու ևս 15 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

FAF-ը հրավիրում է միանալու ուղևորությանը և աջակցելու Հայաստանի հավաքականին Չեռնոգորիայում

ՀՖՖ-ն նվազեցրել է տոմսերի գները Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական խաղի համար

Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Դեյան Ստանկովիչ. «Շատ տպավորված եմ Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից»

7 տարի անց Բրազիլիայի հավաքականը գլխավորեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը

Հովհաննես Համբարձումյանի վնասվածքը լուրջ չէ

Գևորգ Ղազարյանը բժշկական հետազոտություն է անցնում

Վլադիմիր Ֆոմիչև. «Եթե Մխիթարյանը չլիներ, ապա Ղազախստանի հավաքականը պարտավոր էր հաղթել ներկայիս Հայաստանի թիմին»

8 տարի առաջ այս օրը, Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում (տեսանյութ)

Ինչպես է ողջ Հանրապետականը բացականչում «ՀԵՆՈ» (տեսանյութ)

Սերգեյ Մալիյ. «Միայն ես եմ մեղավոր Հայաստանի հավաքականից կրած պարտության համար»

Տարոն Ոսկանյան. «Ղազախները կարմիր քարտ ստացան մեր հավաքականի ջանքերի շնորհիվ»

Արաս Օզբիլիս. «Խաղում ենք երկրպագուների համար և սիրում ենք նրանց» (տեսանյութ)