Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արմեն Գրիգորյանը 9-րդն է, Ռաֆիկ Հարությունյանը՝ 10-րդը աշխարհի պատանիների առաջնությունում

Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում շարունակում է ընթանալ ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը:

Մինչև 69 կգ քաշային կարգում այսօր մրցահարթակ դուրս եկան  Արմեն Գրիգորյանը և Հայաստանի պատանիների առաջնության գործող չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը:

Արմեն Գրիգորյանը պոկում վարժությունը ավարտեց 125 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում արձանագրեց 157 կգ ցուցանիշը ու երկամարտի 282 կիլոգրամով հանգրվանեց 9-րդ հորիզոնականում:

Ռաֆիկ Հարությունյանը երկամարտում 4 կգ զիջեց Արմենին և զբաղեցրեց 10-րդ տեղը: Հարությունյանը 120 և 150 արդյունքները գրանցեց պոկում և հրում վարժություններում համապատասխանաբար:

Նշենք՝ վաղը պայքարի դուրս կգան մինչև 77 քաշայիններ Կարեն Մարգարյանը (A խումբ) և Տիգրան Ամիրյանը (B խումբ):

«Vivaro News Armenian Sport» ֆեյսբուքյան էջի միջոցով ուղիղ հեռաձարկմամբ կարող եք հետևել հայ մարզիկների ելույթներին: