Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արմավիրն» առավելության է հասել «Բանանցի» նկատմամբ

«Բանանց» մարզահամալիրում ստուգողական խաղ են անցկացրել համանուն թիմը և ռուսական «Արմավիրը», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում:

Արսեն Պապիկյանի սաներն առավելության են հասել 1-0 հաշվով:

Արթուր Ոսկանյանը խաղադաշտ էր դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը՝ Արամ Հայրապետյան – Արթուր Ավագյան, Վլատկո Դրոբարով, Գևորգ Խուլոյան, Հակոբ Համբարձումյան – Արամ Բարեղամյան, Կարեն Հարությունյան, Արամ Լոռեցյան – Վահագն Այվազյան, Նորայր Գյոզալյան, Նենանդ Ինյաց: Երկրորդ խաղակեսում թիմի կազմում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ:

«Արմավիրի» կազմում 64-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Էդուարդ Լուսիկյանը, իսկ Ալբերտ Արզումանյանը մնացել է պահեստայինների նստարանին:

Հիշեցնենք, որ «Արմավիրը» փետրվարի 25-ին «Բանանց» մարզահամալիրում ստուգողական մրցավեճում նույն՝ 1-0 հաշվով պարտության էր մատնել «Արարատին»: