Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արմավիրը» սկսել է երևանյան հավաքը և մարզում է անցկացրել «Բանանց» մարզահամալիրում

Մեկնարկել է ռուսական «Արմավիրի» ուսումնամարզական հավաքը Հայաստանում:

«Արմավիրը» բնակվում է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում, բայց Արսեն Պապիկյանի գլխավորությամբ առաջին հայաստանյան մարզումը թիմն անցկացրել է «Բանանցի» արհեստական խոտածածկով խաղադաշտում, հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Ինչպես և նախորդ տարի, մրցաշրջանի վերսկսումից առաջ «Բանանցն» ընկերական հանդիպում կանցկացնի «Արմավիրի» հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-ին, 16:00-ին, «Բանանցի» արհեստական խոտածածկով խաղադաշտում:

Մինչ այդ՝ փետրվարի 24-ին, 16:00-ին «Բանանց» մարզահամալիրում ստուգողական հանդիպում կունենա Երևանի «Արարատի» և «Արմավիրի» միջև, իսկ մարտի երեքին ռուսական թիմի հետ ուժերը կչափի Հայաստանի առաջնության առաջին խմբի առաջատար «Բանանց-2»-ը:

Հիշեցնենք, որ «Բանանցի» և «Արմավիր» միջև ստուգողական հանդիպումներ են տեղի ունեցել նաև նախորդ տարի: Սոչիում կայացած խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը, իսկ Երևանում «Բանանցը» հաղթել էր 1-0 հաշվով: