Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արմատական փոփոխություններ Աշխարհի առաջնության կանոնակարգում

2018 fifa world cup trophy russia - Արմատական փոփոխություններ Աշխարհի առաջնության կանոնակարգում

Քաթարը պատրաստվում է ՖԻՖԱ-ի հետ քննարկել 2022 թվականի աշխարհի առաջնության մասնակից հավաքականների թվի ավելացման հարցը: Դիտարկվում է մունդիալի մասնակիցների թիվը հասցնել 32-ից 48-ի:

Ավելի վաղ հարավամերիկյան հավաքականների ներկայացուցիչները խնդրել էին արագ կողմնորոշվել այդ հարցում: Նրանք պահանջում են հաստակեցնել ժամկետը, քանի որ մինչև այս պահը քննարկվում էր հավաքականների թվի ավելացումը ԱԱ-2026-ին միայն:

«Նման պարագայում աշխարհի առաջնությանը տեղի կունենա ոչ թե 64, այլ 80 հանդիպում: Շատերի կարծիքով նման քանակության հանդիպումների լիարժեք ու բարձր որակով անցկացումն անհնար է: Եթե ամեն արվի ժամանակին, անկասկած մենք կարող ենք պատշաճ մակարդակի առաջնություն անցկացնել», – Քաթարում կայանալիք ԱԱ կազմկոմիտեի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: