Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արման Անդրեասյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոն

Ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մրցումային երկրորդ օրը մրցագորգ են դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ ազատ ոճային ըմբիշները, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

63 կգ քաշային Արման Անդրեասյանը եզրափակչում 4:3 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ և դարձել է Եվրոպայի չեմպիոն:

46 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը եզրափակչում 0:6 հաշվով զիջել է ռուս Ալիկ Խադարցևին և բավարարվել արծաթե մդալով:

2015 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, ով այս տարի ներկայացնում էր 54 կգ քաշային կարգը, եզրափակչում 3:4 հաշվով պարտվել է հույն մրցակցին և դարձել արծաթե մեդալակիր:

Բրոնզե մեդալներին մոտ են եղել Արման Ավագյանը (76 կգ) և Աշոտ Ռուշանյանը (100 կգ), ովքեր պարտվել են մրցանակային երրորդ տեղի համար պայքարում:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում նվաճել է 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականի անդամներ Առաքել Մովսեսյանը (42 կգ) և Մհեր Մարկոսյանը (85 կգ) դարձել էին մրցաշարի բրոնզե մեդալակիրներ, իսկ Վազգեն Թևանյանը (58 կգ) եզրափակչում պարտվել էր ռուս Ալի Շերիևին և բավարարվել արծաթե մեդալով:


Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)