Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արքա Հենրիխը». Բրիտանական մամուլը հիացած է Մխիթարյանի ելույթով

Բրիտանական լրատվամիջոցները հիացմունքով են արձագանքել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Լեսթերի» հետ մրցավեճում ելույթին (3-0): Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն Անգլիայի գործող չեմպիոնի հետ մրցավեճում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Մասնավորապես, The Sun-ը նրա ելույթի վերաբերյալ հրապարակումհ վերնագրել է «Արքա Հենրիխը»՝ գրելով. «Մխիթարյանն այսօր առանցքային ֆուտբոլիստ էր «Յունայթեդի» կազմում: Իբրահիմովիչը և Պոգբան առավել հաճախ են հիշատակվում թերթերի շապիկներին, բայց թիմի կազմում ամենատպավոիչը Մխիթարյանն է: Հենրիխը մրցաշրջանի սկզբում խնդիրներ ուներ Մոուրինյոյի թիմում, պորտուգալացին նրան չէր ընդգրկում կազմ, բայց նրանք վերջնական արդյունքում հասկացան իրար:

Խաղադաշտ վերադառնալով նոյեմբերին՝ Մխիթարյանը փայլուն մարզավիճակ է հավաքել և գրեթե միայնակ հաղթանակ ապահովեց նաև «Լեսթերի» դեմ խաղում: Գոլի դրվագում նա բավական երկար ժամանակ ուներ, որպեսզի գնահատեր Շմեյխելի դիրքը, բայց այդտեղ ոչ մի կասկած չկար, որ Հենրիխը գրավելու է դարպասը: Մատային կատարած գոլային փոխանցումը ցույց տվեց, որ նա ոչ միայն դրվագներ եզրափակող, այլև ստեղծագործող ֆուտբոլիստ է»:

Manchester Evening News-ը նույնպես Մխիթարյանին ճանաչել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ տալով բոլորից բարձր՝ 9 գնահատականը (10 բալանոց համակարգով): Նույնն արել է նաև Mirror-ը:

Ինչ վերաբերում է Sky Sports-ին, ապա այդ պարբերարականը Մխիթարյանին և Մատային տվել է նույն՝ 8 գնահատականը, բայց հենց հայ կիսապաշտպանին է շնորհել խաղի՝ իր վարկածով լավագույն ֆուտբոլիստի կոչումը:


WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

Հենրիխ Մխիթարյանի գոլը հավակնում է այս մրցաշրջանի լավագույն գոլի կոչմանը

Սևիջ. «Մխիթարյանը հիանալի ձեռքբերում է»

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

Հայտնի է՝ քանի տոմս կտրամադրվի «Այաքսին» և «Մանչեսթեր Յունայթեդին» Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի համար

«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ». հավանական մեկնարկային կազմեր

Матч ТВ-ն Մխիթարյանի մասին նոր ֆիլմում բացահայտում է, թե որտեղ է առաջին անգամ ֆուտբոլ խաղացել Հենրիխը, ինչպես է սովորել դպրոցում (տեսանյու)

Մխիթարյանը, Լինգարդը և Հերերան խոսում են ամեն ինչից, բացի ֆուտբոլից (տեսանյութ)