Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արկադի Անդրեասյան. «Եթե ղեկավարները չմտափոխվեն, ամռանը կհրավիրենք բրազիլացիների»

«Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը «Շիրակից» կրած պարտությունից հետո (0-1) մեկնաբանել է գրանցված արդյունքը.

-Թիմի խաղից գոհ եմ: Լավ էինք նախապատրաստվել, բայց վարպետությունը չհերիքեց: Մրցակիցը հաղթական գոլը խփեց տուգանայինից, իսկ խաղով չէինք զիջում նրանց: Պետք է աշխատենք, սովորենք գոլ խփել: Եթե օգտագործեինք մեր հնարավորությունը, ապա ավելի վստահ կգործեինք: Վատ չէինք խաղում, բայց վերջին փոխանցումը չէր հերիքում: Ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց պետք է զարգացնենք: Խաղից գոհ եմ, արդյունքից՝ ոչ:

Յուրի Գարեգինյանը մի քանի դեպքերում կարող էր ինքը եզրափակել գրոհը, բայց, չգիտես ինչու, փոխանցում էր կատարում թիմակիցներին, և գրոհն ավարտվում էր անարդյունք…

-Յուրին հարձակվողական ոճի կիսապաշտպան չէ: Նա լավ պայքարում է, վազում է, բայց վարպետությունը չի հերիքում: Նրա համար դժվար է. երկու տարի բանակում է անցկացրել, ժամանակ է պետք, որ կորցրածը հետ բերի: Նա ավելացնում է վարպետությունը, բայց շատ դանդաղ: Փորձում էինք անհատական հսկողություն սահմանել մրցակցի խաղացողների նկատմամբ: Համաձայն եմ, որ կիսապաշտպանության աջ եզրը կաղում էր: Այդտեղ փոխեցինք մի քանի ֆուտբոլիստների, բայց արդյունք չկար:

Հայկական բոլոր թիմերն արտասահմանում ուսումնամարզական հավաք անցկացրին, բացի «Արարատից»: Դա ունեցա՞վ իր ազդեցությունը: 

-Մենք այստեղ անցկացրել ենք ընկերական խաղեր, ամեն օր մարզվում էինք: Օրական մեկ մարզում էինք անցկացնում, բայց այն երկու մարզման արժեք ուներ: Նոր ֆուտբոլիստներ էինք փորձարկում, համալրում թիմը տեղացի խաղացողներով: Այժմ թիմի կազմում մի շարք նոր ֆուտբոլիստներ կան: Թիմում մրցակցություն կա: Պետք է երկրորդ շրջանում որոշենք, թե նոր մրցաշրջանում ովքեր կմնան մեզ հետ, կազմի «զտում» անենք:

Նախապես պլանավորել ենք բրազիլացիների հրավիրել ամռանը: Եթե ղեկավարները չփոխեն իրենց որոշումը, այդպես կանենք, իսկ եթե ոչ… Փող տվողը նրանք են (ծիծաղում է): Եթե բերենք, մրցակցությունը կավելանա, երիտասարդները նրանց կողքին փորձ կհավաքեն:

Թիմի առջև լուրջ նպատակներ դրվելո՞ւ են նոր մրցաշրջանում:

-Մեր նպատակը խաղացողներ հավաքելն ու թիմ պատրաստելն է: Մեր կազմի մեծ մասը եկել են «Փյունիկից» և այլ ակումբներից: Նրանք վնասվածքների կամ այլ պատճառներով դուրս են մնացել իրենց թիմերից: Եթե ֆուտբոլիստները հեռանկարային են, ֆուտբոլային խելք ունեն, նրանց հետ հեշտ է աշխատել: Իսկ եթե նրանց մեջ «ֆուտբոլ չկա», ֆիզիկապես թույլ են, չեն կարողանում մեկ հպումով փոխանցումներով խաղալ, դա արդեն խնդիր է:


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը