Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արկադի Անդրեասյան.«Ղեկավարությունը որոշեց, որ ես կարող եմ անել այն, ինչ ուրիշները չեն կարող»

Արկադի Անդրեասյան - «Արարատ»

Բարձրագույն խմբի նոր մրցաշրջանից առաջ բազում անպատասխան հարցեր էին հավաքվել «Արարատ» ակումբի ապագայի հետ կապված: Բոլոր այս հարցերի շուրջ զրուցեցինք թիմի նոր գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի հետ:

-Պարոն Անդրեասյան, Դուք տարիներ առաջ լքեցիք «Արարատը»: Ինչը՞ ստիպեց Ձեզ կրկին վերադառնալ ակումբ:

-Դե, երևի, ակումբի ղեկավարությունը մտածեց, որ ես, լինելով բաժնետեր, կարող եմ անել այն, ինչ ուրիշները չեն կարող: Առաջարկը եղել է ղեկավարության կողմից: Նրանք ընդունեցին իմ առաջարկները, թե ինչպես պետք է զարգացնել ակումբը, թե ինչպես պետք է պատրաստել ֆուտբոլիստներին: Ֆուտբոլն այնպիսի ասպարեզ է, որտեղ ֆուտբոլիստի հոգեբանություն է անհրաժեշտ: Պետք է կարողանանք ճիշտ քայլեր անել ֆուտբոլիստների աճի ուղղությամբ, որպեսզի ակումբը ոչ թե հենց այնպես փող ծախսի, այլ մի բան էլ կարողանա փող վաստակել, իսկ ֆուտբոլիստները աճեն և ուրիշ, ավելի բարձր տեղերում խաղան:

-Ի՞նչ խնդիրներ է դրված «Արարատի» առջև սկսվող մրցաշրջանում:

-Գլխավոր խնդիրն այն է, որ մենք մասնակցենք առաջնությանը: Թե որ տեղը կգրավենք՝ առանձնապես չենք կենտրոնացել այդ հարցի վրա: Ես չեմ կարծում որ Հայաստանից 4 թիմ կմասնակցեն եվրագավաթների, դա, իհարկե, իմ անձնական կարծիքն է: Կաշխատենք այնպես խաղալ, որ եվրագավաթների ուղեգրեր նվաճենք: Որևէ մրցաշարի վրա առանձնահատուկ չենք կենտրոնանալու, [Հայաստանի Բարձրագույն խմբի] առաջնությունն իր տեղն ունի, [Հայաստանի] գավաթն իր տեղն ունի:

-Ի՞նչ թիմ է Ձեզ թողել Վարուժան Սուքիասյանը:

-Դե, ինչ-որ մնացել է (ծիծաղում է՝ խմբ.): Շատ ֆուտբոլիստներ են հեռացել, պետք է նոր թիմ հավաքեինք: Ճիշտ է, երբ ես սկսեցի, քիչ ժամանակ կար, բայց պետք է կարողանանք այս վիճակից դուրս գանք, արագ նորմալ թիմ հավաքենք ու մասնակցենք առաջնությանը:

-Թիմում շատ նորեկներ կան: Ի՞նչպիսի ֆուտբոլիստներ են նրանք, ի՞նչ վիճակում են գտնվում:

-Դժվար է ասելը: Մեր անցկացրած ընկերական խաղերում շատ փոխարինումներ էինք անում, դրա համար հստակ պատկեր չէինք ստանում: Կան ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ են, կան նաև նրանք, ովքեր դեռ պետք է աշխատեն: Պատրաստվում ենք: Այս պահին 27 ֆուտբոլիստներ ունենք, նրանցից պետք է ընտրություն կատարենք, ձևավորենք հիմնական կազմ: Լեգեոներներ էլ կան, և՛ լավերը կան, և՛ այնպիսիները, որոնք տեղացի ֆուտբոլիստներին ոչնչով չեն գերազանցում: Նրանցից ևս ընտրություն ենք կատարելու: Չէի ցանկանա անուններ տալ, նրանք բոլորն էլ պետք է աշխատեն:

-«Արարատը» ստուգողական հանդիպումներում 100 տոկոսանոց արդյունք է ցուցադրել: Արդյո՞ք կարող ենք ասել, որ թիմը ունի բավարար մարզավիճակ մրցաշրջանը սկսելու համար:

-Քանի որ ընկերական խաղերին շատ փոխարինումներ էինք անում, ֆուտբոլիստները թարմ վիճակում մտնում էին դաշտ ու լավ ելույթ էին ունենում: Իսկ առաջնությունում արդեն 3 փոխարինում ենք ունենալու, չեմ կարող ասել, թե ինչպես կխաղանք այդ դեպքում: Բայց ֆիզիկական պատրաստության աշխատանքներ ենք տանում, որ պատրաստ լինենք խաղալու:

-Բացի մարզական նպատակներից, զարգացման ի՞նչ ծրագրեր ունի «Արարատը»:

-Զարգացման հիմնական ուղղությունը պետք է լինի ֆուտբոլիստների պատրաստումը, թե՛ տեղացիների, թե՛ լեգեոներների: Պետք է արտասահմանից ավելի երիտասարդ ֆուտբոլիստների բերենք, որպեսզի նրանք աճեն, ու կարողանանք նրանց տալ արդեն ավելի բարձր լիգաների:

Իհարկե, մտածում ենք նաև սեփական խաղադաշտ ունենալու մասին, դա շատ անհրաժեշտ է: «Արարատը» լեգենդար ակումբ է, բրենդ է, իսկ բրենդը պետք է մարզադաշտ և մարզադպրոց ունենա: Նման մտադրություններ կան առաջիկա տարվա ծրագրերում, մնում է որ այդ աշխատանքներին ընթացք տանք և արագ առաջ շարժվենք:

-Ի՞նչ վիճակում է, ըստ Ձեզ, այս պահին գտնվում հայկական ֆուտբոլը: Ի՞նչ կարծիք ունեք 6 թիմանոց առաջնության մասին:

-Ցավալի է, որ 6 թիմ է մնացել: Իհարկե, պայքարը երևի ավելի թեժ լինի, թիմերն իրար հետ 6 խաղ են խաղալու, պարզ է՝ իրար լավ կուսումնասիրեն: Լուրջ պայքար կընթանա, հատկապես եվրոգավաթների ուղեգրերի համար:

-Դեռ ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլից առաջ Դուք կանխատեսել էիք, որ Հայաստանի հավաքականը շանսեր չունի որակավորման մեր խմբում: Ինչպիսի՞ն է Ձեր կանխատեսումը նոր մրցափուլից առաջ:

-Դժվար է ասել: Հիմա ֆուտբոլիստների մեծ մասը դրսում են խաղում, նրանք աճում են, երևի ինչ-որ դրական փոփոխություններ լինեն:

Հարցազրույցից հետո ներկա գտնվեցինք նաև «Արարատի» մարզմանը, որն անցկացնում էր հենց Արկադի Անդրեասյանը, իսկ նրան օգնում էր Տիգրան Ղարաբաղցյանը: Մարզմանը մասնակցում էին նաև փորձաշրջան անցնող մի շարք ֆուտբոլիստներ, ու արդեն երեկոյան ակումբը հայտարարեց նրանցից 4-ի հետ պայմանագիր կնքելու մասին: Ձորաղբյուրի բազայում պատրաստվում էր նաև արհեստական խոտածածկով խաղադաշտ, որտեղ իր հանդիպումներն է անցկացնելու «Արարատ-2»-ը:

Զրուցեց՝ Կարեն Ռաֆայելյանը
Լուսանկարները՝ Հրաչ Խաչատրյանի

  • 27

«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը