Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

«Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը «Բանանցի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1-0) լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հետևյալը.

-Կարծում եմ՝ մենք վաղուց էինք մոտենում այս հաղթանակներին: Վերջին հանդիպումներում վատ չենք խաղում: Կարծում եմ՝ «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ: Թիմը ճիշտ խաղում էր, պայքարում էր: «Բանանցի» հետ նախորդ խաղում մրցակիցը երկու գոլ խփեց մեր սխալներից, բայց այսօր այդպիսի սխալներ թույլ չտվեցինք: Փոփոխություններ արեցինք, որպեսզի հարձակման գիծն ավելի արագ գործի, և արդյունք եղավ:

Թիմի կազմը վերջին հանդիպումներում հաճախ չեք փոփոխում: Արդեն կարո՞ղ ենք ասել, որ «Արարատն» ունի կորիզ, որը խաղալու է հաջորդ մրցաշրջանում: 

-Այո: Այդ կորիզը կա: Նախորդ խաղի համեմատ երեք փոփոխություն էինք կատարել: Գարեգին Կիրակոսյանն առաջին անգամ էր խաղում հիմնական կազմում: Մենք այժմ ունենք ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ կլինեն հաջորդ մրցաշրջանի համար:

Ճիշտ է, «Արարատը» հաղթանակ տոնեց, բայց կրկին բազմաթիվ գոլային պահեր չկարողացավ գոլի վերածել: Ինչո՞ւմն է խնդիրը:

-Դե, տունն էլ են այդպես սարքում… Վերջում «տանիքը» կփորձենք այնպես կառուցել, որ գոլերն ավելի շատ լինեն: Դժվար է, որ միանգամից և՛ հաղթանակ լինի, և՛ շատ գոլեր: Մրցակիցը չուներ շատ գոլային պահեր, իսկ մենք՝ ունեինք: Կարծում եմ՝ մեկ գոլն էլ հերիք է. այն երեք միավոր է բերում: Այսպես եթե շարունակենք, ապա ավելի լավ կլինի:


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»