Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արգենտինայի առաջնության խաղերից մեկի ժամանակ երկրպագու է մահացել.(տեսանյութ)

Ինչպես հաղորդում է արգենտինական «Բելգրանո» ակումբի պաշտոնական կայքը, Արգենտինայի առաջնության 20-րդ տուրի «Բելգրանո»- «Տալերես» խաղի ընթացքում մահացել է թիմի երկրպագու Էմանուել Բալբոն:

«Ակումբը ցավում է նման դեպքի համար, և որպես խաղի կազմակերպիչ պատրաստ ենք համագործակցել ոստիկանության հետ»,- նշվում է ակումբի տարածած հայտարարության մեջ:

Երկրպագուն գլխի վնասվածք է ստացել 3 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով: Նա փորձել է խուսափել տրիբունայում տեղի ունեցող կռվից և ցատկել է: Սակայն այդ պահին մի քանի մարդ հարվածել է Բալբոյի գլխին և նա ընկել է: Երկրպագուին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել: