Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արազ Օզբիլիսը կհեռանա «Բեշիքտաշից»

Ընթացիկ մրցաշրջանից հետո Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը կհեռանա թուրքական «Բեշիքտաշից»:

Ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, ամառը «Բեշիքտաշը» պատրաստվում է վաճառել հայազգի ֆուտբոլիստին: Բացի Օզբիլիսից ակումբից կհեռանան նաև Դենիս Բոյկոն, Լուիս Ռոդոլֆոն, Պեդրո Ֆրանկոն և Ալեքսանդր Միլոշեվիչը:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը «Բեշիքտաշ» էր տեղափոխվել «Սպարտակից» 2016 թվականին: Տեղափոխությունից հետո Արազը վարձավճարով  հանդես է եկել իսպանական «Ռայո Վալեկանոյում»: Իսպանական թիմի կազմում Արազն անցկացրել է 3 խաղ, որոնց ընթացքում նրան չի հաջողվել գոլի հեղինակ դառնալ: 2016-17 մրցաշրջանից Արազը վերադարձել է Թուրքիա: