Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արաս Օզբիլիս. «Խաղում ենք երկրպագուների համար և սիրում ենք նրանց» (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով Ղազախստանի ընտրանու հետ մրցավեճում դարձավ գոլի հեղինակ (2-0), խոսել է հանդիպման մասին.

-Շատ կարևոր հաղթանակ և երեք միավոր էր: Ուրախ ենք երկրպագուների համար: Ինչ վերաբերում է իմ ելույթին, ապա ես անընդհատ աշխատում եմ և փորձում ներդնել առավելագույն ուժերս:

Ի՞նչ կասեք Գևորգ Ղազարյանի ստացած վնասվածքի վերաբերյալ:

-Հուսով եմ՝ նրա հետ ոչ մի լուրջ բան չի պատահել և շուտով շարք կվերադառնա: 

Ի՞նչ տպավորություն թողեցին մարզադաշտում գտնվող երկրպագուները:

-Երկրպագուներն այսօր հիանալի էին: Շատ ուրախ ենք նրանց աջակցության համար:

Երբ դուրս եկաք խաղադաշտ, երկրպագուները մեծ ոգևորությամբ ընդունեցին Ձեզ: Դա օգնե՞ց, որ այնուհետև դառնաք գոլի հեղինակ:

-Դա հրաշալի էր: Մենք խաղում ենք հենց նրա համար և սիրում ենք նրանց:

Տեղեկություններ կային, որ ցանկություն ունեք հեռանալու «Բեշիքտաշից»: Դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը:

-Ես կենտրոնացած եմ ակումբիս վրա: Ամենակարևորն այն է, որ ցանկություն ունեմ խաղալու: Դա կարող է լինել իմ ներկայիս ակումբում, կամ որևէ այլ թիմում: Սակայն ես այս պահին աշխատում և մարզվում եմ, որպեսզի խաղամ «Բեշիքտաշում»: Ակումբում շատ ֆուտբոլիստներ կան, առկա է մրցակցություն: Գիտեք՝ ես լուրջ վնասվածք ունեի: Միշտ փորձում եմ կատարելագործվել, բայց այնտեղ միշտ խաղալը հեշտ չէ:

Հանդիպումների մեծ մասին չեք մասնակցում, և դա չի կարող չազդել Ձեր մարզավիճակի վրա...

-Այո, դու կարող ես անընդհատ մարզվել, բայց անհրաժեշտ է հանդիպումների մասնակցել: Այդպես դու ավելի ուժեղ ես դառնում:

Ինչպիսի՞ մթնոլորտ էր տիրում հանդերձարանում այսօրվա հանդիպումից հետո: 

-Բոլորն ուրախ էին: Բայց մեր տրամադրությունը մի փոքր ընկել էր, քանի որ Գևորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել, և մեր մտքերը նրա հետ են:


Արաս Օզբիլիսը կրկին խաղացել է «Բեշիքտաշի» փոխարինողների կազմում

Milliyet. Արաս Օզբիլիսը խնդրել է «Բեշիքթաշի» ղեկավարությանը վաճառել իր տրանսֆերը

«Բանանցի» հաղթանակը, Մխիթարյանի և Համբարձումյանի գոլային փոխանցումները. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Արաս Օզբիլիսը, չմասնակցելով խաղին, դեղին քարտ է ստացել՝ ոչ մարզական արարքի համար (տեսանյութ)

Ի՞նչ է կատարվել այսօր հայկական ֆուտբոլում. Փետրվարի 5-ի կարևորագույն լուրերի քրոնիկոնը

Ինչպես կդասավորվի Օզբիլիսի ապագան

Արաս Օզբիլիսի՝ Հոլանդիա տեղափոխությունը չի կայանա

Արաս Օզբիլիսը կարող է վերադառնալ Հոլանդիա

«Քայսերիսպոր»-«Բեշքիտաշ». Արաս Օզբիլիսը մեկնարկային կազմում է

Արաս Օզբիլիսը դուրս է մնացել «Բեշիկթաշի» հայտացուցակից

Դիմիտրի Սելյուկ. «Արաս Օզբիլիսն արդեն մոռացել է, որ հայ է»

Արաս Օզբիլիսը տուգանայինից գոլ է խփել (տեսանյութ)

Թուրքիայի գավաթ. «Բեշիքտաշ» – «Դարիջա». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ + ՈՒՂԻՂ ԵԹԵՐ

Արաս Օզբիլիսի որդին սովորում է ֆուտբոլ խաղալ (տեսանյութ)

Թուրքական ակումբները հերթ են կանգնել Արաս Օզբիլիսի տրանսֆերի համար

Մխիթարյանի շեդեվրը «կռվում է» տարվա մյուս գլուխգործոցների հետ, Ռոնալդուն՝ կրկին ճանաչվում լավագույնը. Օրվա ամենաուշագրավ լուրերը