Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արարատում» գոլային երաշտը շարունակվում է

Ararat - Arkadi Andreasyan

4-րդ տուրում էլ «Արարատի» ֆուտբոլիստներին չհաջողվեց բացել գոլերի հաշիվը հոբելյանական առաջնությունում՝ «Փյունիկի» հետ մրցավեճում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ վաստակելով առաջին միավորը:

ՀՀ առաջնություններում առայժմ իր վերջին գնդակն «Արարատը» խփել է «Շիրակի» հետ կայացած նախորդ մրցաշրջանի ավարտական խաղի 58-րդ րոպեին: Գոլի հեղինակ է դարձել Բենիկ Հովհաննիսյանը, ով ներկայումս հանդես է գալիս «Ալաշկերտում»: Այսպիսով, արարատցիներն արդեն 392 րոպե շարունակ չեն կարողանում գրավել մրցակիցների դարպասը:

Գոլային երաշտի առումով «Արարատի» համար առայժմ ամենաանհաջողը 2009թ. առաջնության մեկնարկն էր: «Շիրակի» (0:1), «Կիլիկիայի» (0:2), «Միկայի» (0:2), «Փյունիկի» (0:2), «Բանանցի» (0:1), «Գանձասարի» (0:2) և «Ուլիսի» (0:1) հետ առաջին շրջանի հանդիպումներում արարատցիներին այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակիցների դարպասի բանալին:

 Եվ միայն 8-րդ տուրում, «Շիրակի» հետ հանդիպման 9-րդ րոպեին Սերգեյ Էրզրումյանին հաջողվեց վերջապես բացել թիմի գոլերի հաշիվն առաջնությունում՝ գրավելով Նորայր Աբրահամյանի պաշտպանած դարպասը:

Եթե հաշվի առնենք, որ մինչ այդ վերջին գոլն արարատցիները խփել էին «Փյունիկի» հետ նախորդ առաջնության «ոսկե» խաղի 69-րդ րոպեին (այդ խաղում լրացուցիչ ժամանակում հաղթել էր «Փյունիկը»), ապա «Արարատի» գոլային ընդհանուր երաշտը կազմում էր 689 րոպե:

Սակայն արարատցիների գոլային ամենաերկարատև երաշտը գրանցվել է 2011թ.  առաջնության 18-25-րդ տուրերում և տևել է 830 րոպե: Հետաքրքիր է, որ այն ժամանակ էլ «Արարատը» հանդես էր գալիս Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ, որին օգնում էր Ալբերտ Սաֆարյանը: Արարատցիները ոչ միայն 8 խաղ շարունակ չգտան մրցակիցների դարպասի բանալին, այլև պարտություններ կրեցին «Գանձասարի» (0:1, 0:2), «Ուլիսի» (0:5), «Փյունիկի» (0:1), «Շիրակի» (0:1), «Բանանցի» (0:1), «Միկայի» (0:2) և «Իմպուլսի» (0:2) հետ հանդիպումներում:

Եվ միայն «Ուլիսի» հետ մրցախաղի 26-րդ րոպեին Խորեն Վերանյանին հաջողվեց 11մ հարվածով ընդհատել 830 րոպե տևած գոլային երաշտը: Այն սկսվել էր «Իմպուլսի» հետ 17-րդ տուրի հանդիպման 5-րդ րոպեին Վահե Մարտիրոսյանի խփած գոլից հետո:


Տրանսֆերային ձմեռ-2018. Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հայ կատարողների «մուտքը» ֆուտբոլ. Որո՞նք են ֆուտբոլային երգերը և հայկական ակումբների օրհներգերը (տեսանյութ)

Արարատը մեր լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է, իսկ «Արարատ ՖԱ»-ն՝ «ամենացածրադիր» թիմը

Ալեքսեյ Երյոմենկոյի ձախողված ծրագիրն ու թիմի նոր «շունչն» Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք

Վարդան Բիչախչյանի թիմը Հայաստանում ունի ամենակարճ պահեստայինների նստարանը

Կասպարովին 35 րոպե չհերիքեց ռեկորդ գրանցելու համար, իսկ Մուսոնդան «պոկվել» է լիգայի մյուս բոլոր լեգեոներներից

Եդիգարյանի մոտ զարգանում է հարձակվողի «ջիղը», իսկ Արսեն Բեգլարյանի ցուցանիշը լավագույնն է

Դաժան, բայց դիտարժան. Ինչպիսին էր Բարձրագույն խմբի աշնանային հատվածը

Թոփ-10 հիասքանչ գոլ Հայաստանի Բարձրագույն խմբի աշնանային հատվածից (տեսանյութ)

«Իշխանափոխություն» «Լոռիի» կողմից և «Արարատի» բողոքը մրցավարությունից (տեսանյութ)

Ովքեր էին լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 15-րդ տուրում՝ ըստ Vivaro News-ի

Չեմպիոնի միակ «սարսափելի» մրցակիցը, որն ունի ընդամենը մեկ անփոխարինելի ֆուտբոլիստ

Դիեգո Ռոսի Մարաշլյանի հերթական գոլն Ուրուգվայում և «խառնաշփոթ» խաղ Հայաստանում (տեսանյութ)

Աներևակայելի և էմոցիոնալ վերջաբան «Արարատ» – «Բանանց» խաղում (տեսանյութ)

«Արարատ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Արարատ» – «Բանանց». VivaroNews-ի ուղիղ հեռարձակումը (տեսանյութ)