Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արարատը» լիգայի 2 ռեկորդ է սահմանել

Տափօղակով հոկեյի Բելառուսի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 2016/2017թթ մրցաշրջանի մասնակից Երևանի «Արարատն» 2 ռեկորդ է սահմանել:

Երևանյան թիմը դարձել է մրցաշարին մասնակից միակ թիմը, որին հաջողվել է գոլ խփել առաջնության և փլեյ-օֆֆ փուլի բոլոր խաղերում առանց բացառության:

Բացի այդ, «Արարատը» երկրպագուների հաճախելության ռեկորդ է սահմանել:  Ընդհանուր առմամբ, «Արարատի» վերջին 22 հանդիպմանը ներկա է եղել 5,485 երկրպագու, միջին հաշվով յուրաքանչյուր հանդիպմանը ներկա է եղել 249 երկրպագու:

Նշենք՝  «Արարատը» Բելառուսի բաց բարձրագույն խմբի առաջնության քառորդ եզրափակչում չկարողացավ հաղթահարել «Գոմել 2»-ի արգելքը: