Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արարատը» 222 օր անց առաջնությունում ճաշակեց հաղթանակի բերկրանքը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 21-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Մեկնարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրը: «Արարատը» մեկնարկային խաղում հյուրընկալել է «Փյունիկին» և հաղթանակ տոնել 1-0 հաշվով: Վճռորոշ է դարձել Գեղամ Թումբարյանի հեղինակած գնդակը: Արկադի Անդրեասյանի թիմն առաջնությունում վերջին անգամ հաղթել էր 2016 թվականի սեպտեմբերի 10-ին՝ պարտության մատնելով «Ալաշկերտին» (3-1):

  • Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում «Տորպեդո-Բելազը» հյուրընկալվելիս մեկական գնդակ է փոխանակել «Վիտեբսկի» հետ: Կամո Հովհաննիսյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 88-րդ րոպեին, իսկ Անդրեյ Խաչատուրյանը խաղադաշտը լքել է 82-րդ րոպեին: Վերջինս դարձել է գոլային փոխանցման հեղինակ: «Տորպեդո-Բելազը» 3-րդ տեղում է:
  • Կայացել է Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը: «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Սելթայի» հետ, իսկ մյուս զույգը կազմել են «Այաքսն» ու «Լիոնը»:
  • «Ալաշկերտի» կիսապաշտպան Լեստեր Պելտիեր. «Ընկերուհիս ասաց, որ այնքան է ինձ սիրում, որ նույնիսկ պատրաստ է ներկել իր մազերը` ի պատիվ իմ նոր թիմի մարզաշապիկի գույնի: Ես էլ ասացի, որ ինքս էլ կանեմ դա: Այսպես, ներկեցի մազերս «Ալաշկերտի» ակումբային գույնով և շիկահեր դարձա»:

17966136_745280605650747_4606591742138282047_o

  • «Բանանցի» պաշտպան Վլատկո Դրոբարով. «Հարգում եմ «Փյունիկին», բայց գավաթային առաջին խաղում մենք պարտվեցինք, քանի որ բախտը նրանց կողմն էր: Այդ խաղին մոտեցել էինք հոգեբանական լավագույն վիճակում և պետք է հաղթեինք, բայց դա արդեն անցյալում է: Քրտնաջան աշխատում ենք, որպեսզի դուրս գանք գավաթի խաղարկության եզրափակիչ»:
  • Դեյան Ստանկովիչ. «Հայաստանի հավաքականի դեմ երևանյան հանդիպումից այնքան էլ լավ հիշողություններ չունեմ, քանի որ այդ խաղում մենք կորցրինք «Եվրո-2008» դուրս գալու մեր վերջին հնարավորությունները: Բայց ամենաշատը տպավորվել է չափազանց վատ որակի խաղադաշտը: Ի պատիվ ձեզ, հիմա՝ 10 տարի անց, այդ առումով ես տեսնում եմ հսկայական առաջընթաց»:
  • Ռուսաստանի Երիտասարդական լիգայի 24-րդ տուրում «ԲԿՄԱ»-ն հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ուֆայի» հետ: Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Արտյոմ Ավանեսյանը չէր հայտնվել հայտացուցակում: «ԲԿՄԱ»-ի երիտասարդական թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները